Ակադեմիկոս Գինցբուրգը հույս է հայտնել, որ Sputnik V-ն անժամկետ իմունիտետ կապահովի
Գամալեի անվան կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգն ակնկալում է, որ ռուսական Sputnik V պատվաստանյութի ազդեցությունն անժամկետ կլինի:
«Ես հույս ունեմ, որ պատվաստանյութը չի աշխատի մեկ կամ երկու տարի, այլ մինչև կյանքի վերջ: Ես ինքս ինձ երկու անգամ ներարկել եմ: Ապրելու եմ հինգ, տաս տարի ավելի երկար: Իմ հակամարմինները կկտակեմ իմ սերունդներին»,- ասել է Գինցբուրգը «Ինտերֆաքսին»՝ պատասխանելով Sputnik V-ով պատվաստվածների մոտ կայուն իմունիտետի զարգացման ժամկետների մասին հարցին:
Ըստ նրա, հատուկ ուսումնասիրության շրջանակներում, նրանց, որոնց մոտ կնկատվի հակամարմինների մակարդակի նվազում, կրկին կպատվաստվեն՝ ստուգելու հակամարմնային հակազդեցության ժամանակահատվածը:
«Եթե նրանց հակամարմինների պատասխանը մինչև պաշտպանելիության մակարդակ վերականգնվի երկրորդ, երրորդ կամ չորրորդ օրը, դա նշանակում է, որ նրանք արդեն հիշողության բջիջներ են կազմել: Սա նշանակում է, որ առաջին պատվաստումից հետո նրանց իմունային պատասխանը պահպանվել է: Այս ուսումնասիրությունները կկատարվեն մեկ կամ մեկուկես տարի», -բացատրել է գիտնականը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան