ԵՄ-ն ԱՄՆ-ին առաջարկել է վեց ամսով դադարեցնել փոխադարձ տուրքերը
ԵՄ-ն ԱՄՆ-ին առաջարկել է վեց ամսով դադարեցնել փոխադարձ տուրքերը`արդյունաբերությանը հանգիստ շունչ քաշելու հնարավորություն տալու համար: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին գրում է Spiegel-ը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսին:
«Մենք առաջարկել ենք վեց ամսով կասեցնել բոլոր փոխադարձ տուրքերի գանձումը՝ բանակցային լուծման հասնելու համար»,- ասել է Դոմբրովսկիսը:
Նման քայլը, նրա խոսքով, շունչ քաշելու հնարավորություն կստեղծի արդյունաբերության և Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերի աշխատողների համար:
Տուրքերը կապ ունեն ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև երկարատև վեճի հետ` կապված օդանավ արտադրողներին սուբսիդավորելու հետ: Կողմերը միմյանց մեղադրում են Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանոնները խախտելու և Boeing-ին և Airbus-ին անօրինական պետական սուբսիդիաներ տրամադրելու մեջ: Հակամարտությունը շարունակվում է 2004 թվականից:
2019-ին ԱՀԿ-ն խոստովանել է, որ ԵՄ-ն ապօրինի կերպով սուբսիդիաներ է տրամադրել Airbus- ին, ինչը ԱՄՆ-ին տալիս է հակակշռային տուրքեր սահմանելու իրավունք: Միաժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եվրոպական ապրանքների համար մտցրել է 7,5 միլիարդ դոլար արժողությամբ մաքսային տուրքեր: Այնուամենայնիվ, 2020 թվականին ԱՀԿ-ն նման որոշում էլ կայացրեց Boeing-ի գործով`հօգուտ Եվրամիության:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են