Երևանի կենտրոնում բախվել են Dodge Challenger-ն ու Mitsubishi Colt-ը
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն կեսգիշերին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հերացու փողոցում՝ «Արամե» կարաոկե ակումբի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
ԱԻ նախարարության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Dodge Challenger» (վարորդ՝ Ռ․ Ս․, ծնված 1987 թ.) և «Mitsubishi Colt» (վարորդ՝ Է․ Հ․, ծնված 1985 թ.) մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները «Mitsubishi Colt» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Հ․ Դ․-ին (ծնված 1958 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան