
«Հրապարակ». Օրենքի նոր փոփոխությամբ հրապարակային հայհոյանքը որպես տուգանք կարժենա 100-150 հազար դրամ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հայաստանի դատախազությունը հանրային քննարկման է ներկայացրել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենսդրական նախագիծը, որով առաջարկում է հասարակական վայրերում, զանգվածային լրատվության միջոցներով կամ համացանցային կայքերով (այդ թվում՝ սոցիալական ցանցերով) խոսքի, պատկերի, նշանի կամ այլ միջոցով հրապարակային հայհոյանքը կամ ցանկացած ձևով անպարկեշտ վիրավորանքը դիտարկել որպես վարչական իրավախախտում և դրա հեղինակին տուգանել 100-150 հազար դրամի չափով:
Նախատեսված արարքը վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելու դեպքում տուգանքը կկազմի 150-300 հազար դրամ։ Դատախազությունը կարծում է, որ հրապարակային հայհոյանքով «խաթարվում են սոցիալական բնական հարաբերությունները, հասարակական համերաշխությունը»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում