ՌԴ-ն ապրիլի 12-ից կսահմանափակի Թուրքիա կատարվող ավիաչվերթները
Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված մեկ ամսով Թուրքիայի հետ օդային երթևեկությունը կարող է սահմանափակվել արդեն ապրիլի 12-ից: Այս մասին հաղորդել են ՌԴ Տրանսպորտի նախարարության և երկու խոշոր տուրօպերատորների մոտ կանգնած «Իզվեստիա»-ի աղբյուրները:
Հնարավոր սահմանափակումներից կլինեն չարտերային թռիչքների արգելքը: Միաժամանակ ենթադրվում է, որ բեռնաուղևորներ թռիչքների մի մասը կպահպանվի: Միջոցառումները կարող են ուժի մեջ մտնել ապրիլի 12-ից՝ երկուշաբթի օրվանից: Բացի այդ, հնարավոր է 14-օրյա կարանտին սահմանվի Թուրքիայից ժամանող քաղաքացիների համար, բայց Մեծ Բրիտանիայի դեպքի նման թռիչքների ամբողջական դադարեցում չի նախատեսվում:
Ըստ «Ինտերֆաքս-Տուրիզմ»-ի աղբյուրի՝ նախատեսվում է պահպանել նաև դեպի Ստամբուլ թռիչքների մի մասը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան