Սենոր Հասրաթյան. 29 տարի առաջ հայը կարողացավ ինքնակազմակերպվել ու վերագտնել սեփական Ես-ը
Գնդապետ, Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը գրում է.
«Ուղիղ 29 տարի առաջ՝ 1992թ. ապրիլի 10-ին ադրբեջանական հրոսակախմբերը՝ շուրջ 20 միավոր զրահատեխնիկայի օժանդակությամբ, մտան Արցախի Մարաղա գյուղ, սպանդի ենթարկեցին առնվազն 94 հայի, այդ թվում՝ երեխաների, կանանց և ծերերի, գերեվարեցին 63 հոգու, որոնց մի մասը տարբեր ճանապարհներով ազատ արձակվեց, 8-ին սպանեցին, իսկ 29-ի ճակատագիրն առայսօր մնում է անհայտ... Այս ամենը կատարվեց քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ...
Այն աշխարհի, որը բոլորիս սովորեցնելով «ժողովրդավարություն» ու «մարդասիրություն», լուռ ու անտարբեր հետևում էր 20-րդ դարավերջին հայության դեմ իրականացվող հերթական սպանդներից մեկին...
Հ.Գ.- 29 տարի առաջ հայը կարողացավ ինքնակազմակերպվել ու վերագտնել սեփական Ես-ը և հասնել հաջողության... Այսօր մենք նորից նույն ու, թերևս, ավելի ծանր վիճակում ենք... Հայը , տակավին, ապրում է նոր Մարաղա, որը հաղթահարելու համար անհրաժեշտ է մերժել ոչ միայն դրսի, այլև, առաջին հերթին, ներսի թշնամուն... Այն թշնամուն, որն էությամբ լինելով ապազգային օտարամոլ ու կողծ խաղաղասեր, ընդունակ է հանուն իր առաջ նետած երկու գրոշի, Երկիրը տանել պերմանենտ պարտության...»։
Հարակից հրապարակումներ`
- Սենոր Հասրաթյան. Այս ամենը եղել է ուղիղ 28 տարի առաջ, իսկ ի՞նչ ունենք այսօր
- Սենոր Հասրաթյան. Չնայած հաստատված «խաղաղությանը», սկսել են Արցախի տարածքում քարկոծել հենց արցախցուն
- Սենոր Հասրաթյանը՝ Արտակ Դավթյանին. Կարող էիք Ձեզ դրսևորել ոչ թե հլու կամակատար, այլ սկզբունքային գեներալ
- Արցախից աստիճանաբար հանվում են ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումները. Սենոր Հասրաթյան
- Զգացողություն ունեմ, որ իշխանության վերին հարկերում կատարյալ խուճապ է. Սենոր Հասրաթյան
- Սենոր Հասրաթյան. Պարտվեցինք, քանի որ մեր աջ ձեռքը չգիտեր ինչ է անում ձախ ձեռքը
- Սենոր Հասրաթյան. Դա անխուսափելի է, քանի դեռ մեզ առաջնորդում է պատահականությունների բերած ատելության իշխանությունը..
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան