Վարդան Ոսկանյան. Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում ամեն մի շշուկ պետք է ուշադրության արժանանա Հայաստանում
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում, պատկերավոր ասած, ամեն մի շշուկ պետք է հատուկ ուշադրության արժանանա Հայաստանում և օգտագործվի մեր պետության հետագա քայլերը ծրագրելու համար։
Այդ հարաբերություններում առկա խնդրահարույց մյուս հարցերին այժմ ավելանում է նաև Բոսֆորի նեղուցին զուգահեռ, այսպես կոչված, «Ստամբուլ» ջրանցքի կառուցման խնդիրը, որի համատեքստում վտանգներ կան, որ Թուրքիան կարող է գնալ նաև Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով միջազգային նավագնացությունը կարգավորող Մոնտրյոի 1936թ․ կոնվենցիայի վերանայմանը։
Ամենևին իզուր չէ, որ խնդիրը քննարկվել է Պուտին-Էրդողան վերջին հեռախոսազրույցի ընթացքում, իսկ այսօր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արդեն ավելի բաց տեքստով հայտարարել է, որ Անկարան պետք է պատասխանատու կերպով մոտենա նշված կոնվենցիայի դրույթների պահպանմանը։
Ի դեպ, ջրանցքի շինարարության նախագիծը հաստատվել է Թուրքիայի կառավարության կողմից անցնող շաբաթվա ընթացքում, ինչին հետևել էր թուրք պաշտոնաթող ծովակալների քննադատական նամակը։
Կից՝ «Ստամբուլ» ջրանցքի քարտեզը»։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Ոսկանյան. Միգուցե «մոտեցումների շտկման» շրջանակում ձեռնտո՞ւ չէր արաբական ԶԼՄ-ի հոդվածի հանրայնացումը Հայաստանում
- Վարդան Ոսկանյան. Հայաստանը կարող է ունենալ խիստ ազդեցիկ բարձրաշխարհիկ համակիր թավրիզեցիների
- Վարդան Ոսկանյան. Հենց նման ռիսկերի պայմաններում է, որ Բաքվի բռնապետը ստիպված կանգ է առել Շուշիում
- Վարդան Ոսկանյան. Ոչ ոք չի գալու և մեր փոխարեն չի լուծելու մեր խնդիրները
- Վարդան Ոսկանյան. «Ցուցանակային պատերազմի» սկիզբը փաստացի ազդարարեց անձամբ Բաքվի բռնապետը
- Վարդան Ոսկանյան. Դեպի Իրան միջպետական նշանակության մայրուղին վտանգված է
- Վարդան Ոսկանյան. Երիցս ճշմարիտ է մեծն Վարուժանը