Տիգրան Աբրահամյան. Տեսնես կա՞ մեկ այլ երկիր, որի պաշտպանության նախարարն անընդհատ փախուստի մեջ է
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով Պաշտպանության նախարարության շենքի մոտ անհետ կորածների ծնողների ակցիայի հետևանքով Վաղարշակ Հարությունյանի ուղղաթիռով փախուստներին, գրում է.
«Տեսնես կա՞ մեկ այլ երկիր, որի պաշտպանության նախարարն անընդհատ փախուստի մեջ է։
Լրագրողներից, փորձագետներից, զինվորականներից, պահեստազորայիններից, կամավորականներից ու նրանց ընտանիքներից։ Մի խոսքով բոլորից։
Վաղարշակ Հարությունյան, դու ո՞նց ես քնում, շնչում, ապրում։
ՊՆ-ի ուղղաթիռային կամ պատից թռնելու տհաճ տեսարանները «ընկածին կանտռոլնի քացով խփելու» զգացողություն են առաջացնում։
Էլ ի՞նչ չփորձարկվեց բանակի վրա, ֆանտազիաս արդեն չի հերիքում կանխատեսելու, թե դեռ ինչ տեսարանների ենք ականատես լինելու։
Իշխանությունների հաշվարկը պարզ է. հիմնովի՝ մինչև վերջին քարը, կազմաքանդել բանակը ու բոլոր այն ինստիտուտները, որի վրա վերջին շրջանում սկսել է ճոճվել մեր պետականությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Այս մարդիկ բացարձակապես չեն տիրապետում իրավիճակին. անհետ կորած զինծառայողի հարազատ
- Բարձրաստիճան սպաներն ուղղաթիռները դարձրել են տաքսիներ. Շահե Աճեմյան
- Կարեն Հովհաննիսյան. Ինչու՞ եք ծնողներին ուղղորդել ՊՆ-ի վարչական շենք, երբ բանակցողը կառավարությունն է
- ՊՆ աշխատակիցներին տեղափոխում են օդանավով
- ՊՆ մոտ մեծ թվով ոստիկաններ են հավաքվել
- «Ուղղաթիռը մտավ ՊՆ պլաշադկա, չեմ կարող ասել, որ մեկն էր, երևի պաշտպանության նախարարը կլիներ, վերցրեց ու տարավ»
- Սոֆյա Հովսեփյան. Մեկդ երես ունեցեք ու գնացե՛ք ՊՆ մոտ ծնողների հետ հանդիպման, թո՛ղ խփեն, թո՛ղ ծեծեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան