Հրապարակվել է արքայազն Ֆիլիպի վերջին ցանկությունը
Էդինբուրգի դուքս, արքայազն Ֆիլիպը ցանկանում էր տանը, իր անկողնում հանգիստ մեռնել: «Լենտա ռու»-ի փոխանցմամբ, Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հանգուցյալ ամուսնու վերջին ցանկությունը «New York Post»-ին հայտնել է թագավորական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը:
Նրա խոսքով՝ դուքսը իսկապես ցանկանում էր խաղաղ մահանալ Վինձորի ամրոցում: «Ֆիլիպը աղմուկ չէր ուզում: Նա ուզում էր ամեն ինչ անել իր ճանապարհով մինչև վերջ»,- պարզաբանել է պարբերականի զրուցակիցը:
Բացի այդ, արքայազն Ֆիլիպը ցանկացել է, որ չանցկացվի պետական հուղարկավորություն, չնայած նա իրավունք ուներ այդ արարողությանը, քանի որ թագուհու ամուսինն էր: Փոխարենը մասնավոր ծառայության միջոցով ռազմական հուղարկավորություն կկազմակերպվի Վինձորի Սուրբ Գեորգի մատուռում, հայտնել է «The Mirror»-ը:
Արքայազն Ֆիլիպը կյանքից հեռացավ ապրիլի 9-ին՝ Վինձորի ամրոցում, 99 տարեկան հասակում: Երկու ամսից՝ հունիսի 10-ին, նա պետք է դառնար 100 տարեկան: Մահվան ոչ մի պատճառ չի նշվել: Բրիտանիայում 20-օրյա համազգային սուգ է հայտարարվել:
Էդինբուրգի դուքս, արքայազն Ֆիլիպը ծնվել է 1921 թվականին, իսկ Եղիսաբեթ Երկրորդի հետ ամուսնացած է 1947 թվականից: Ֆիլիպն արքայազն Չարլզի հայրն է և արքայազներ Հարրիի և Ուիլյամի պապը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան