Ատամների և որովայնի ցավը՝ ազդանշան սրտի կաթվածի սպառնալիքի մասին
Ատամների և որովայնի ցավը կարող է վկայել սրտի կաթվածի սպառնալիքի մասին: Այս մասին ասել է թերապևտ Ալեքսեյ Բեզիմյանին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ըստ նրա, ատամնացավը սրտի կաթվածի նշան է դառնում ավելի հազվադեպ, քան ցավը էպիգաստրային շրջանում: Բժիշկը նշել է, որ որովայնի ցավը կարող է կյանքին սպառնացող խնդրի նախանշան լինել։
«Եթե էպիգաստրային ցավ ունեք, և հասկանում եք, որ չափից շատ չեք կերել, այդպիսի ախտանիշներ չեք ունեցել, չունեք գաստրիտի, կերակրափողի կամ դիֆրագմատիկ կերակրափողի ճողվածքի ախտորոշում, և նախկինում նմանատիպ ախտանիշներ չեք ունեցել, չպետք է անտեսեք ցավը»,- զգուշացրել է բժիշկը:
Մասնագետը հորդորել է որովայնի սուր ցավերի դեպքում շտապ բժշկի դիմել։
Բեզիմյանին նախազգուշացրել է նաև, որ կրծքային շրջանում ցանկացած սուր ցավ սրտի կաթվածի ամենատարածված ախտանիշներից մեկն է:
«Եթե կրծքավանդակում անհանգստություն եք զգում, պետք է բժշկական օգնության դիմեք, նույնիսկ եթե դուք 25-ից 30 տարեկան եք»,- ասել է բժիշկը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները