Ստվերային շուկայում ռուսական պատվաստանյութ են վաճառում
Փորձագետները ինտերնետի ստվերային հատվածում հայտնաբերել են կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութերի վաճառքի առաջարկներ: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում կատարելով Կասպերսկու լաբորատորիայի կիբերանվտանգության փորձագետ Դմիտրի Գալովին:
Ըստ փորձագետի՝ հավանական է, որ այս բոլոր առաջարկները խաբեություն է և նպատակ են հետապնդում ուշադրություն գրավելու:
Միևնույն ժամանակ, մասնագետը նշել է, որ որոշ երկրներում անգլո-շվեդական AstraZeneca պատվաստանյութի օգտագործման կասեցումը չի ազդել համացանցային ստվերային առաջարկների վրա, հաճախ են հանդիպում այդ պատվաստանյութի վաճառքի առաջարկներ:
«Միանշանակ պարզ չէ, թե հրապարակված առաջարկությունների քանի տոկոսն են կեղծ գովազդ: Այլ կերպ ասած, անհնար է հասկանալ, արդյոք գնորդներն իսկապես ստանում են այն, ինչ փնտրում են»,-ասել է Գալովը:
Ըստ Check Point Software Technologies-ի՝ Սև շուկայում COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութերի հայտնվելու մասին հաղորդագրությունները գրանցվել են դեռ այս տարվա մարտի վերջին:
Փորձագետները պարզել են ռուսական Sputnik V պատվաստանյութի, ինչպես նաև SINOPHARM-ի և Johnson & Johnson-ի պատվաստանյութերի վաճառքի առաջարկները, դրանց գները տատանվում էին 500-ից 1000 ԱՄՆ դոլար: Ռուսական պատվաստանյութի գինը 600 դոլար է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները