Ղրիմն արձագանքել է թերակղզին Ուկրաինային վերադարձնելու մասին Էրդողանի հայտարարությանը
Ռուսաստանի նախագահին կից Ղրիմի մշտական ներկայացուցչության միջազգային իրավական հարցերի աշխատանքային խմբի ղեկավար Ալեքսանդր Մոլոխովը «Դանայցիների նվեր» (հետին նպատակով տրվող նվեր) է անվանել է Թուրքիայի խոստումը՝ օգնելու Ուկրաինային վերականգնել թերակղզու նկատմամբ վերահսկողությունը:
Ապրիլի 10-ին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, Ստամբուլում իր ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո, աջակցություն էր հայտնել այսպես կոչված «Ղրիմի պլատֆորմին»: Նրա խոսքով՝ Անկարան սատարում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, նրա սկզբունքային դիրքորոշումը Ղրիմի «բռնակցումն» չճանաչելն է:
«Թուրքիայի այսպես կոչված աջակցությունը «Ղրիմի պլատֆորմին» վառ կերպով հիշեցնում է Վիրգիլի «Էնեիդա»-ի հայտնի տեսարանը, երբ տրոյական քրմապետից հետո ցանկանում ես բացականչել. «Վախեցեք դանայցիներից, նվերներ բերողներից»: Էրդողանն իր արտաքին քաղաքական թիրախներն ունի և դրա մեջ չի մտնում Ղրիմի պահպանում Կիևի ուղեծրում»,-«ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Մոլոխովը:
Նա համոզմունք է հայտնել, որ, Թուրքիայի նման դաշնակից ունենալով, Զելենսկին նույնիսկ թշնամիների կարիք չի ունենա:
«Անկարայի մասնակցությամբ Ղրիմի տխրահռչակ պլատֆորմը շատ արագ կվերածվի ծակերով տաշտակի»,-ավելացրեց Մոլոխովը:
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինացի զինվորականները վարժանքներ են անցկացրել Ղրիմի հետ սահմանին
- G7․ Ղրիմը Ուկրաինա է
- Ղրիմը Ռուսաստանինն է՝ ընդմիշտ. Լավրով
- «Ղրիմի պլատֆորմ»-ի ստեղծելու գաղափարը Զելենսկին քննարկել է նաև Թուրքիայի հետ
- ԱՄՆ երբեք չի ճանաչի Ղրիմը որպես ՌԴ տարածք.Բայդեն
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա