Դադարե՛ք էշի տեղ դնել մարդկանց, իսկ ձեզ՝ սրբի. Միքայել Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է.
«Ժամանակին Նիկոլին ձայն տված հարգելի՛ հայրենակիցներ, հիմա որ կոկորդ եք պատռում, Եռաբլուրից սրտաճմլիկ լուսանկարներ եք դնում ֆեյսբուք կամ ջղային գրառումներ եք անում Գագիկ Ծառուկյանի ընտանեկան միջոցառման մասին, հիշեցնում եմ ձեզ, որ խոսքը նույն Ծառուկյանի մասին է, որը ժամանակին ձեզ ջուր էր հասցնում, որի հետ ողջագուրվում էիք ու կոալիցիոն գործընկերություն անում, հիմա էլ ձեռք ձեռքի բռնած գնում եք «կոալիցիոն ընտրությունների»:
Հիշեցնեմ, նաև որ Ծառուկյանի նախորդ ուրախության պատվավոր հյուրերն էին ձեր Նիկոլը՝ իր ընտանիքով։ Եվ երկու խնջույքներն էլ, որոնց շքեղությունն այդքան վրդովեցրել են ձեզ, տեղի են ունեցել հենց նրա օրոք։ Իսկ «Իմքայլական» ոչնչությունները, որոնք նախորդ խրախճանքի ժամանակ լայվեր էին անում, երգում-պարում էին, ինչպես տեսնում եք, այս անգամ քար լռություն են պահպանում, որովհետև ծպտուն չհանելու ու տոնը չփչացնելու, բայց դժգոհության ալիքը դեպի ընդդիմություն ուղղորդելու հրահանգ են ստացել։
Հարգելի՛ ընդդիմադիրներ, դուք ինչո՞ւ եք նեղվում, որ խրախճանքը «Հայրենիքի փրկության շարժմանն» են վերագրում։ ԲՀԿ-ն շարժման անդամ չէ՞։ Երբ Ծառուկյանը Նիկոլի հետ, Նիկոլի վարչապետությամբ ու Նիկոլի կողմից միանձնյա փոփոխվող ընտրական օրենսգրքով ընտրության գնալու շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերում, շարժման տեսակե՞տն էր ներկայացնում։
Եթե՝ ոչ, ինչո՞ւ է շարունակում լինել դրա կազմում։ Միայն թե չասեք, որ հետևանքները չէիք պատկերացնում: Ի դեպ, հարսանիքին ներկա երկու ճամբարների ներկայացուցիչների կերած-խմածներն էլ՝ անուշ:
Գերության մեջ գտնվող, անհետ կորած ու զոհված զինվորների մեծարգո՛ ծնողներ, խոսելու իրավունք (ոչ միայն այս թեմայով, այլ՝ առհասարակ) ունեք միայն դուք, բայց հասկացեք վերջապես, քանի որ դուք օգտվում եք լռելու ու «ապաքաղաքական» մնալու ձեր իրավունքից, Գագիկ Ծառուկյանն էլ օգտվում է հարսանիք ու հրավառություն անելու իր իրավունքից:
Հարգելի՛ հասարակություն, քանի որ ձեր մեծ մասն արդեն «մոռացել» է, որ Հայաստանում եղել է պատերազմ, դավաճանություն, պարտություն, իսկ երկիրն աղետի մեջ է, հետևաբար հարսանիքը կազմակերպողից այլ բան մի ակնկալեք, իրենք էլ նույն իրավունքն ունեն, ինչ դուք:
Կրկնում եմ՝ Հայաստանում եկել է անկեղծության պահը։ Դադարե՛ք էշի տեղ դնել մարդկանց, իսկ ձեզ՝ սրբի:
Հ.Գ. Ափսոս էին տղերքը»։
Ժամանակին Նիկոլին ձայն տված հարգելի՛ հայրենակիցներ, հիմա որ կոկորդ եք պատռում, Եռաբլուրից սրտաճմլիկ լուսանկարներ եք...
Posted by Mikayel Minasyan on Sunday, 11 April 2021
Հարակից հրապարակումներ`
- Մենք չենք պարտվել, մենք խայտառակվել ենք ու դավաճանվել. Միքայել Մինասյան
- Եթե ես որոշեմ մասնակցել այս ընտրություններին, ապա դա անելու եմ իմ դեմքով. Միքայել Մինասյան
- Միքայել Մինասյան. Իսկ թե ինչու դավաճան վիժվածքը մեռելոցը հայտարարեց աշխատանքային օր, շատ պարզ է
- Հայաստանն այլևս երկկողմանի, ոչ միջնորդավորված հարաբերություններ չունի աշխարհի ոչ մի երկրի հետ. Միքայել Մինասյան
- Միքայել Մինասյան․ Նոյեմբերի 10-ի հայտարարությունը կարող է դառնալ նոր կայծ
- Նիկոլը ոչ ոք չունի. Միքայել Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան