Արցախի պաշտպանության բանակի ողնաշարը ջարդվեց արկածախնդրության հետևանքով.Էդգար Էլբակյան
Քաղաքագետ, ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Էդգար Էլբակյանը գրում է.
«ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
• 2020 թ․ հոկտեմբերի 6-ին՝ ժ․ 15:00-ի հատվածում, երբ արդեն պարզ էր Ջաբրայիլ-Մեխակավանի անկումը, Հայաստանի դե-ֆակտո ղեկավարը Ստեփանակերտում ընդունեց մի հանցավոր որոշում, որի արդյունքում գլխովին ջախջախվեցին
* Ջաբրայիլի զորամասի մնացորդները
* Ֆիզուլու տանկային զորամասը
* Խոջալուի տանկային զորամասը
* Արալեռի (Դաշքեսան) զորամասի մնացորդները
* ԿՊՇ (ЦОР) հետևակի և զինտեխնիկայի մեծ մասը։
Փաստացի, Արցախի պաշտպանության բանակի ողնաշարը ջարդվեց Լալաթափան գրոհելու արկածախնդրության հետևանքով, որի որոշումը կայացվել էր այս սենյակում։ Հակագրոհից առաջ չէր իրականացվել պատշաճ հրետանային նախապատրաստություն, հետախուզում՝ ՈՉԻ՛ՆՉ։ Ընդամենը կար եսասիրական նպատակ զորքը զոհելու հանուն «գլուխգովանության», որ հետ են բերում «նախկինների» տվածը։ Արդյունքում մեր զինտեխնիկան մնաց թշնամուն, իսկ հետևակը՝ թշնամու «Սմերչի» հարվածների տակ…
• Այս սենյակում, ինչպես տեսնում եք, չկան, ո՛չ Սերժը, ո՛չ Քոչարյանը, ո՛չ «նախկինները»։ Այս սենյակում մարդիկ են, ում հայ ժողովուրդն ընտրել է 2018 թ․ և 2020 թ․-ին։ Այս սենյակում գտնվողները՝ հանձին ՀՀ դե-ֆակտո ղեկավարի, հայ ժողովրդի հետ վարվեցին այնպես, ինչպես վարվել էին արաբները, բյուզանդացիները, մոնղոլները, թուրքերը՝ բոլոր նրանք, ովքեր պատմականորեն թշնամի են եղել անկախ Հայաստանի գաղափարին։
• Գալիք ընտրություններում, եթե դրանք կայանան, այս հանցագործին տրված ցանկացած ձայն նշանակելու է, որ քվեարկողը կողմ է, որ ՀՀ իշխանության թողտվությամբ թուրքերը ոչնչացնեն իրեն և իր արյունակիցներին։ Ընտրություններին գնալուց առաջ վերադիտե՛ք այս հոլովակը, եթե որոշել եք ձեր քվեն տալ ձեզ սպանողին»։
Հարակից հրապարակումներ`
- Այս պահին գտվում եմ մի վայրում, որը ՀՀ է, սակայն չգիտեմ՝ երկու շաբաթ հետո ես այստեղ կկարողանամ լինել, թե ոչ. Էլբակյան
- Էլբակյան, Աշխարհում 2 ուրույն սոցիալական խումբ կա, որ ատում են Նժդեհին ու եկեղեցին
- Էդգար Էլբակյան. Մենք հաղթանակի ղադրը չիմացանք, ու Աստված մեզ հանեց մեր ավետյաց երկրից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան