Իրանի միջուկային օբյեկտում վթար է տեղի ունենեցել
Նաթանզ քաղաքի միջուկային օբյեկտում կիրակի օրը էլեկտրաէներգիայի բաշխման ցանցում վթար է տեղի ունեցել: ՏԱՍՍ-ի փոխանցման՝ այդ մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին:
«Այսօր առավոտյան միջադեպ է տեղի ունեցել, որն ազդել է Շահիդ Ահմադի Ռոշանի (Նաթանզ) ուրանի հարստացման օբյեկտի էլեկտրաէներգիայի բաշխման ցանցի մի մասի վրա: Բարեբախտաբար տուժածներ և շրջակա միջավայրի աղտոտվածություն չի եղել»,-նրա խոսքերը մեջբերել է երկրի կառավարության մամուլի ծառայությունը:
Քամալվանդիի խոսքով՝ միջադեպի պատճառներն ուսումնասիրվում են, լրացուցիչ տեղեկություններ կհրապարակվեն ավելի ուշ: