Անհետ կորածների և գերիների հարազատները Կառավարության շենքում են
Անհետ կորածների և գերիների հարազատները կրկին հավաքվել են Կառավարության շենքի մոտ։ Նրանց պահանջը նույն է ՝ գտնել իրենց երեխաներին։
«Մենք երեխա ենք տվել բանակին, թող բանակը վերադարձնի մեր երեխաներին»,-ասաց ծնողներից մեկը։ Մեկ այլ ծնող էլ հավելեց, որ դժգոհ են այս ուղղությամբ տարվող աշխատանքներից։
«Լիարժեք աշխատանքներ չի կատարվում։ Ոչ ոք ոչնչից տեղյակ չի, ծնողից են տեղեկություն իմանում, բա իրենք ինչի համար են աշխատում։ Յոթ ամիս է արդեն անցել։ Մենք այստեղից չենք գնալու, մյուս ծնողներն էլ Կառավարության շենքից դուրս չեն գալու, մինչև չբավարարեն մեր պահանջները»,- ասաց զինծառայողի մայրը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները