Ավիացիոն մասնագետները դատական հայց կներկայացնեն ընդդեմ Տաթևիկ Ռևազյանի
Մի քանի ավիացիոն մասնագետներ պատրաստվում են դատական հայց ներկայացնել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ու դրա ղեկավար Տաթևիկ Ռևազյանի դեմ, գրում է tert.am-ը։
Բելգիաբնակ ավիացիոն մասնագետ Ռուբեն Գալուստյանն արդեն նամակ է ուղարկել Եվրոպայում ավիացիոն անվտանգության կազմակերպությանը, որի սև ցուցակում հայտնվել էր Հայաստանը։
Ռուբեն Գալուստյանի խոսքով՝ հայկական կողմը ավիացիոն մասնագետներին ու շահագրգիռ կողմերին սև ցուցակ ընկնելու և Քաղավիացիայի մասին տեղեկություններ չի տրամադրում։ Եվրոպայում ավիացիոն անվտանգության կազմակերպությունն արդեն վարույթ է ընդունել, հաջորդ էտապում արդեն ավիացիոն մասնագետները դատական հայց կներկայացնեն։
Ռուբեն Գալուստյանի խոսքով՝ իրենք Եվրոպայում ավիացիոն անվտանգության կազմակերպությունից պարզել են, որ Հայաստանի՝ սև ցուցակում հայտնվելու բազմաթիվ պատճառներից և ոչ մեկն ավիացիոն ընկերությունների հետ կապ չունի։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան