Լուկաշենկոն կայցելի Ադրբեջան
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեքշաբթի օրը՝ ապրիլի 13-ին, կայցելի Ադրբեջան՝ բանակցելու նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին գրում է Gazeta-ն՝ հղում անելով Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությանը:
«Ապրիլի 13-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կայցելի Ադրբեջան: Երկօրյա ծրագիրը ենթադրում է բանակցությունների հարուստ օրակարգ: Մասնավորապես, Բելառուսի պետության ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկու հանդիպում կանցկացնեն», - հայտնել է մամուլի ծառայությունը:
Բելառուսի և Ադրբեջանի ղեկավարների առաջին հանդիպումը տեղի կունենա Բաքվում ՝ Լուկաշենկոյի ժամանումից անմիջապես հետո՝ ոչ ֆորմալ մթնոլորտում: Այս հանդիպման ընթացքում Ալիևը և Լուկաշենկոն կքննարկեն ադրբեջանա-բելառուսական հարաբերությունների հիմնական ուղղությունները և Ադրբեջանի և Բելառուսի միջև համագործակցության ռազմավարական հարցեր:
«Բանակցությունների պաշտոնական մասը նախատեսված է չորեքշաբթի օրը: Նախագահների հանդիպումը կանցկացվի նեղ և ընդլայնված ձևաչափով՝ պատվիրակությունների անդամների մասնակցությամբ», - հայտնել են Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունից:
Երկու հանդիպումների հիմնական թեմաները կլինեն երկրների միջև առևտուրը, ինչպես նաև գիտությունը, առողջապահությունը, զբոսաշրջությունը և կրթությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան