Կարասին․ Թվում է՝ ԵԱՀԿ համանախագահների հովանու ներքո ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումները կարող են վերսկսվել
Դաշնության խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նոր ղեկավար Գրիգորի Կարասինը ծավալուն հարցազրույց է տվել «Kommersant»-ին՝ անդրադառնալով նաև Լեռնային Ղարաբաղին։
Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության աշխատանքը, Կարասինն ընդգծում է՝ Ռուսաստանի նախագահի «պատասխանատու և էներգետիկ դիրքորոշումը» հանգեցրեց արյունահեղության դադարեցմանը և Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև 2020 թ. նոյեմբերի 9-ին համաձայնագրի ձեռքբերմանը:
«Տարածաշրջանում մեկնարկել է խաղաղապահ գործողություն, որն իրականացնում են ռուս զինծառայողները: Սա արդեն նշանակալի արդյունք է: Այժմ հարցերի հիմնական մասը կապված է մարդասիրական խնդիրների լուծման հետ. ռազմագերիների փոխանակման ավարտ, զոհվածների մարմինների վերադարձ, փախստականների՝ իրենց բնակության համար պատշաճ պայմանների ստեղծում:
Առկա է Լեռնային Ղարաբաղի տարածքի և դրան հարակից շրջանների ականազերծման սուր խնդիր:
Իհարկե, շատ բան կախված կլինի նրանից, թե որքան շուտ հնարավոր կլինի կողմերի միջև վստահություն հաստատել: Կոնկրետ քայլեր արդեն արված են: Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ քաղաքական հարցերի շուրջ քննարկումները շարունակվում են, լուծումներ են որոնվում: Փոխվարչապետերի մակարդակով եռակողմ հանձնաժողովը եռանդորեն աշխատում է տնտեսական, տրանսպորտային և նյութատեխնիկական ապահովման խնդիրները քննարկելու համար»,- ասում է Կարասինը։
Իսկ թե այս գործընթացներում արդյո՞ք նախատեսվում է ներգրավել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, Կարասինն ասում է, որ նրանք կարող են օգտակար դեր ունենալ այս աշխատանքում:
«Այս եռյակն (ԱՄՆ, Ֆրանսիա, ՌԴ - խմբ․) ունի փորձ և արտաքին ամուր աջակցություն: Թվում է, որ ԵԱՀԿ համանախագահների հովանու ներքո Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումների պրակտիկան կարող է վերսկսվել, ինչը շոշափելի միջազգային հնչեղություն կստանար»,- ասում է Կարասինը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան