ՀԱՍԱԿ. Ճգնաժամից միասնական ջանքերով դուրս գալը օրվա հրամայական է
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը շարունակում է մարզային այցերը, որտեղ բնակչության հետ քննարկում է առկա խնդիրներն ու դրանց լուծումները:
Կուսակցության տարածած հաղորդագրության համաձայն, հերթական այցը Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում էր:
«Մեզ համար առաջնային է այս պահին այս ճգնաժամից դուրս գալը և դա պետք է լինի միասնական ջանքերով՝ յուրաքանչյուր մարդ պետք է լինի իր տեղում, կատարի իր աշխատանքը: Եկել է ժամանակը, որպեսզի քաղաքական ուժերը հանդես գան այս ճգնաժամից դուրս գալու իրենց հստակ տեսլականով»,- դիմելով հանդիպման մասնակից ավելի քան հարյուր աբովյանցիներին՝ ասել կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը:
Նրա խոսքով, դրան զուգահեռ քաղաքական ուժերը պետք է ամրապնդեն հետադարձ կապը նաև բնակչության հետ, հատկապես մարզերում, որպեսզի վերջիններիս խնդիրները դուրս չմնան օրակարգից: Ղուկասյանը շեշտել է՝ քաղաքացիները պետք է ավելի ակտիվ լինեն իրենց տեսակետն ու տեսլականը քաղաքական գործիչներին ներկայացնելու հարցում և այս կարգի հանդիպումները հենց այդ նպատակն են հետապնդում:
ՀԱՍԱԿ փոխնախագահ Ծովինար Կոստանյանը, ներկայացնելով կուսակցության անցած ճանապարհն ու իրականացրած ծրագրերը, շեշտադրել է ներկայիս ճգնաժամից դուրս գալու հարցում երիտասարդների ակտիվ մասնակցության կարևորությունը:
Նա ընդգծել է նաև երիտասարդների զբաղվածության հարցի լուծումը, ինչը թույլ կտա վերջիններիս մնալ մարզում ու զարգացնել այն:
«Այս հարցի կոնտեքստում ևս չափազանց կարևոր է երկրում սոցիալական արդարության մթնոլորտի հաստատումը»,- ընդգծել է նա:
Կոստանյանը հիշեցրել է նաև, որ կուսակցությունը տարիներ շարունակ, այդ թվում և բողոքի ակցիաների միջոցով, պահանջում է իշխանություններից նվազեցնել վարկային տոկոսադրույքները, անվանելով դրանք ուղղակի թալան և շեշտեց, որ քաղաքական ուժի համար դա այսօր էլ օրակարգային առաջնահերթություն է:
Կուսակցության խորհրդի անդամ, քաղաքագետ Գրիգոր Բալասանյանն էլ իր ելույթում անդրադարձել է Կոտայքի մարզի խնդիրներին: Նրա խոսքով, եթե Աբովյան քաղաքում զբաղվածության հարցն ու սոցիալական շատ հարցեր այդքան էլ սուր չեն, ապա նույնը մարզի մյուս համայնքների մասին ասել չի կարելի: Եվ գյուղերում առկա խնդիրները ոչնչով չեն տարբերում Հայաստանի այլ մարզերի համայնքային խնդիրներից:
Կուսակցությունից հիշեցնում են, որ սա մարզային երկրորդ այցելությունն էր, նախորդը Արմավիրի մարզն էր:
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը ստեղծվել է 2016 թվականին:
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՍԱԿ-ը մեկնարկել է մարզային այցելությունների շարք
- Արման Ղուկասյան. Փաշինյանի հայտարարությունն Իսկանդերի մասին պատահականություն չէր
- Արման Ղուկասյան. Հասարակությունն այս տարի կզգա, թե ինչ խոր ճգնաժամի մեջ է Հայաստանը
- Արման Ղուկասյան. ԱԺ ամբիոնից մատ թափ տալով հայտարարություններ անող Փաշինյանը նախ պետք է մտածի արցախցիների խնդիրների մասին
- Արման Ղուկասյանը՝ դրամաշնորհ ստացած ՀԿ-ներին. Ինչո՞ւ են տրվել այդ գումարները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան