Թուրքերն ասել են՝ մարդ բերեք, փող կտանք, ու կարծում եմ՝ դրա համար են երեխեքին տարել Հադրութ. զոհվածի հայր
«Արցախյան այս պատերազմում ես կորցրի 2 տղաներիս, ուրիշ ոչ ոք չունեի, այդ երկու տղաներն էին։ Ես պահանջում եմ, որ բացահայտվի իմ տղաների զոհվելու պատճառը։ Ես մինչև վերջ պահանջելու եմ, որ ամեն ինչ բացահայտվի»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողների ծնողներից մեկը։
Նրա խոսքով, իր տղաներին 73 այլ տղաների հետ միասին հոկտեմբերի 11-ին դիրքերից հանել են, տարել Հադրութի ուղղությամբ։
«Մինչև ամսի 9-ը խոսում էին մեզ հետ, իսկ հոկտեմբերի 11-ից հետո ոչ մի տեղեկություն չունենք, արդեն քանի ամիս է՝ մեզ խաբում էին, թե ապահով տեղում են։ Բայց հետո 2 տղաներիս էլ ԴՆԹ-ով գտել ու հուղարկավորել ենք Եռաբլուրում։ Մինչ օրս իրենց հրամանատարների հետ կապ եմ պաշտպանում, որ գան ու բացատրություն տան՝ ինչ պայմաններում են զոհվել իմ երկու տղաները»,- նշեց նա։
Տղաների հայրն ասաց, որ դժգոհ է քննությունից, գործն առաջ չի գնում։
«Տղաներիցս մեկը 19, իսկ մյուսը՝ 21 տարեկան էր։ Համարյա 7 ամիս միասին էին ծառայել։ Հետո շրջափակման մեջ են ընկել Հադրութում ու զոհվել։ Մեծի մարմինը դեռ լավ վիճակում էր, փոքրին չկարողացա նայել, վատ վիճակում էր»,-հուզմունքը մի կերպ զսպելով ասաց տղաների հայրը։
Մեկ այլ զոհված զինծառայողի ծնող էլ ասաց, որ իրենց տղաներին խաբելով են հանել իրենց դիրքերից ու տարել Հադրութ։
«Մինչև մեր երեխաներին տեղափոխելը 10-րդ վաշտի հրամանատարը, որը տեղյակ է եղել, որ Հադրութը գոյություն չունի, թշնամու ձեռքում է, հրաժարվել է տղաներին ուղարկել։ Բայց երեխաներին խաբել են, պոստից հանել են, տարել կոխել մսաղաց։ Հիմա մենք ԱԱԾ-ից պահանջում ենք բերման ենթարկել էդ Ջալալ Հարությունյանին, քանի որ հրամանն ինքն է տվել։ Իմանալով հանդերձ, որ Հադրութը մերը չի, ինչո՞ւ են երեխեքին տարել մսաղաց։ Մենք մեր ձեռքի տակ ունենք Ջ ալալ Հարությունյանի այդ հրամանը, պետք լինի ԱԱԾ կներկայացնենք՚։ Իմ կարծիքով թուրքերի հետ պայմանավորված են եղել, թուրքերն ասել են՝ այսքան մարդ բերեք, այսքան փող կտանք»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Զինծառայողների մարմինների որոնողափրկարարական աշխատանքները այսօր շարունակվում են Հադրութում
- Եթե մենք Հադրութը հանձնել էինք, ապա 2 օր հետո 76 երեխաներին ո՞ւր են տարել, ինչո՞ւ են տարել. Թովմասյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին