Ադրբեջանցիները ցանկանում եմ վերահսկել Սարուշեն տանող ճանապարհը․ Մետաքսե Հակոբյան
Ցավոք ստիպված եմ փաստել, որ վերջին 5 ամիսների ընթացքում Արցախն այլևս անվտանգ չէ,- այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Նշենք, որ ադրբեջանցիները գնդացրով կրակել են Արցախի Սարուշեն գյուղի դաշտերում աշխատանքներ իրականացնող գյուղացիների ուղղությամբ, որի հետեւանքով վնասվել էր նաեւ տրակտորը։
Հակոբյանի փոխանցմամբ՝ Ադրբեջանի կողմից եռակողմ համաձայնության խախտման դեպքի վերաբերյալ խոսել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ:
«Մարդու իրավունքների պաշտպանը պատրաստակամություն հայտնեց գնալ այնտեղ և տեղում ծանոթանալ իրավիճակին: Ես այս քայլը շատ դրական եմ գնահատում, քանի որ տեղի ունեցող իրադարձությունները կապված են մարդու իրավունքների հետ»,-շեշտեց Հակոբյանը:
Արցախի ԱԺ-ի պատգամավորը հավելեց, որ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը համագործակցում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան ` Արման Թաթոյանի հետ, ինչը շատ կարևոր է:
«Որպեսզի այս բոլոր խնդիրները բարձրաձայնվեն միջազգային ամբիոններից, հարկավոր է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը», -ասաց Հակոբյանը:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, թե Սարուշեն տանող ճանապարհը գտնվում է մեր վերահսկողության տակ, և այնտեղ կան հայկական անցակետեր:
«Ես ինքս եմ անցել այդ ճանապարհով և այնտեղ տեսել եմ ռուսական անցակետեր, սակայն հայկական անցակետեր այնտեղ չկային: Այս ամենը իրական վտանգ է այդ գյուղի բնակիչների համար և շատ կարևոր է ապահովել իրենց անվտանգությունը»,-ընդգծել է պատգամավորը:
Նրա արձանագրմամբ՝ ադրբեջանցիները ցանկանում եմ վերահսկել Սարուշեն տանող ճանապարհը, և եթե իրենք հասնեն այդ նպատակին, այնտեղի հայկական գյուղերը կհայաթափվեն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան