Մնացած մեղադրանքների մասով սույն գործով քննությունը շարունակվում է. Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմ
Վաղը` ապրիլի 13-ին, ժամը՝ 13:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) կշարունակվի ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։ Այս մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին սույն քրեական գործը մասամբ կարճվել է։ Դատարանը, հիմք ընդունելով ՍԴ` 300.1 հոդվածն անվավեր ու հակասահմանադրական ճանաչելու որոշումը, արդարացրել էր Սեյրան Օհանյանին և Յուրի Խաչատուրովին, և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի նկտամամբ քրեական հետապնդումը դադարեցրել էր այդ մասով:
Նրանք նույնպես ունեն արդարացվածի կարգավիճակ։ Մնացած մեղադրանքների մասով սույն գործով քննությունը շարունակվում է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան