Տիեզերագնացության օրը Սուրգուտի բնակիչը շահել է մոտ 30 միլիոն ռուբլի
Տիեզերագնացության օրը՝ ապրիլի 12-ին, Սուրգուտի բնակիչը 29,5 միլիոն ռուբլի է շահե «Ստոլոտո» համառուսաստանյան պետական վիճակախաղում: Այդ մասին հայտնել է «ՌԻԱ նովոստի»-ն վկայակոչելով վիճակախաղի կազմակերպիչներին:
«Անհավանական հաջողություն: Ապրիլի 12-ին խաղարկվեց «Սպորտլոտո» պետական վիճակախաղի «45-ից 6-ը» գերշահումը՝ 29 464 850 ռուբլու չափով և սուրգուտցի մասնակիցը դարձավ մուլտիմիլիոնատեր»,-հայտնել են «Ստոլոտոյի» ներկայացուցիչները:
«45-ից 6-ը» խաղի կանոնների համաձայն, պետք է նշվեր վիճակախաղի հաղթող բոլոր թվերը: Հաղթողը 50 ռուբլով ձեռք էր բերել 5784-րդ խաղարկության տոմսը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում