Կիբերֆուտբոլի Հայաստանի հավաքականը կանցկացնի որակավորման փուլի 2-րդ շրջանի հանդիպումները
Այսօր կիբերֆուտբոլի Հայաստանի հավաքականը կանցկացնի UEFA eEURO 2021 մրցաշարի որակավորման փուլի 2-րդ շրջանի հանդիպումները:
ՀՖՖ-ից հայտնում են, որ Հայաստանի ազգային հավաքականն ընգրկված է որակավորման E խմբում Սերբիայի, Ռուսաստանի, Բոսնիա և Հերցեգովինայի և Մալթայի հավաքականների հետ միասին:
Առաջին շրջանի արդյունքներով կիբերֆուտբոլի Հայաստանի հավաքականը խմբում երկրորդ տեղում է:
UEFA eEURO 2021 մրցաշարի եզրափակիչ փուլ են անցնելու խմբերում 1-ին հորիզոնականը զբաղեցրած թիմերը, իսկ 2-րդ հորիզոնականը զբաղեցրած թիմերը կմասնակցեն անցումային խաղերի:
Եզրափակիչ մրցաշարը տեղի կունենա 2021-ի հուլիսին՝ Լոնդոնում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները