Google-ը՝ Հայաստանի անկախության 24-ամյակի առթիվ փոխել է իր տարբերանշանը
Google ընկերությունն այսօր` Հայաստանի անկախության 24-ամյակի առթիվ փոխել է իր տարբերանշանը՝ տեղադրելով ՀՀ դրոշը:
Պատկերը միայն Google.am տիրույթում է:
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ Գուգլն առաջին անգամ է նման փոփոխություն կատարում:
«Մի քանի ամիս է, ինչ գուգլը սկսել է Հայաստանի հետ կապված որոշ իրադարձություններ հիշել և այսօրվա քայլը առաջին դեպքն է, որ զուտ հայաստանյան տոնն է նշվում»,- ասաց Ս.Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Google ընկերությունն իր որոնողական կայքի առաջին էջում տեղադրել էր սև ժապավեն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Սակայն սև ժապավենը այս դեպքում ևս տեղադրվել էր միայն google.am տիրույթում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում