ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
Եվրամիությունը մեկ տարով երկարաձգեց Իրանի դեմ պատժամիջոցները այդ երկրում մարդու իրավունքների խախտումների համար՝ ավելացնելով ևս ութ մարդ և երեք կազմակերպություն սև ցուցակում: Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ, որը տարածվել է երկուշաբթի Բրյուսելում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Խորհուրդն այսօր որոշում կայացրեց Իրանում մարդու իրավունքների լուրջ խախտումների հետ կապված իր սահմանափակիչ միջոցառումները երկարաձգել մինչև 2022 թ. ապրիլի 13-ը: Խորհուրդը նաև այս պատժամիջոցների ցուցակում ավելացրեց ութ անհատ և երեք կազմակերպություն՝ հաշվի առնելով 2019 թվականի նոյեմբերին նրանց դերը Իրանում ցույցերին բռնի արձագանքելու մեջ», - ասվում է հաղորդագրության մեջ։