Այս իշխանությունը չի կարող վերադարձնել գերիներին՝ առանց ևս մեկ հանցագործության. Լարիսա Ալավերդյան
«Թող ինձ ներեն, բայց այդպես ասողները ոչ միայն քաղաքականացնում են գերիների հարցն, այլև իշխանականացնում են այն և միայն ջուր են լցնում այն նույն իշխանության ջրաղացին, որը հանցագործաբար տղաներին դարձրեց գերի»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց ՀՀ առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով այսօր մի քանի զոհված ծնողների այն հայտարարությանը, թե գերիների հարցը քաղաքականացվում է:
Նախկին օմբուդսմենը գտնում է, որ գերեվարվածների ծնողները պետք է վերին աստիճան չեզոք դիրքորոշում ունենան այն հարցում, թե ովքեր են աշխատաքներ տանում գերեվարվածների վերադարձի համար և տարակուսանք հայտնեց, թե ինչպե՞ս են ծնողները տարբերում իրենց զվակների ճակատագրի համար անկեղծ պայքարողներն՝ ոչ անկեղծ պայքարողներից:
Ըստ Ալավերդյանի՝ եթե ծնողների հարազատները գտնում են, որ այդ հարցի լուծումը պետք է թողնեն Նիկոլ Փաշինյանին և վստահում են նրան, ապա չի կարծում, որ նրանք երբևիցե հանգիստ քուն կունենան, քանի որ այն կնշանակի համաձայնել իրենց որդիների հանդեպ հանցագործության հետ:
«Մենք պետք է հստակեցնենք, որ այս իշխանություններինք, որոնք հանձնել են ձեր որդիներին գերության, չեն հարգում այն կողմերը, որոնք կարող են օգնել վերադարձնել գերիներին»,- հայտնեց Ալավերդյանը և նկատեց, որ միջազգային հանրությունը հասկանում է, որ ադրբեջանցի ղեկավարները հանցագործ են, բայց Հայաստանի կեցվածքից ենթադրում են, որ տուժող երկրի ղեկավարությունն էլ է իրեն համահանցակիցը, այդ պատճառով էլ չեն միջամտում:
ՀՀ առաջին օմբուդսմենը հայտնեց, որ գերիների հարցով զբաղվում է նախորդ դարի 80-90-ականներից, բայց երբևիցե չի եղել Փաշինյանի նման ղեկավար, որ այդքան կրավորական դիրք գրավի գերիների հարցում:
«Աննախադեպ է, երբ մի անձ, որը մանիպոլյատիվ տեխոնոլոգիայով, օգտվելով ժողովրդի դյուրահավատությունից և միամտությունից, եկել է իշխանության և հանձնում է որդիներին կա՛մ հողին, կա՛մ թշնամուն և տուժածների մեջ գտնվում են դեռ մարդիկ, որոնք դեռ հավատում են Փաշինյանին: Ես ցավակցում եմ ձեզ բոլոր առումներով»,- հայտարարեց Լարիսա Ալավերդյանը:
Նա համոզմունք հայտնեց, որ այս իշխանությունը չի կարող վերադարձնել գերիներին առանց ևս մեկ հանցագործության, և եթե ծնողները չեն հավատում և գնում են նրա հետևից, ապա իրենց ցավի մեջ չիմանալավ մասնակից են դառնում նոր հանցագործություններին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան