Մահացել է Սևրի հայկական Սամուել Մուրադյան վարժարանի տնօրենը
Մահացել է Սևրի հայկական Սամուել Մուրադյան վարժարանի տնօրեն Վարդապետ Հարություն Պզտիկյանը։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։
«Խորապես վշտացած ենք Սևրի հայկական Սամուել Մուրադյան վարժարանի տնօրեն, մեր շատ սիրելի Վարդապետ Հարություն Պզտիկյանի մահվան լուրի կապակցությամբ։ Վարդապետ Պզտիկյանը մեծ ներդրում է ունեցել բազմաթիվ շնորհալի հայորդիների կրթման գործում։ Մեր ցավակցությունն ենք հայտնում Վարդապետի ընկերներին և հարազատներին։ Ննջե'ք խաղաղությամբ, Վարդապե՛տ»,- թվիթերում գրել է Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։
Profondément émue par la disparition du Révérend Père Haroutioun Bezdikian, Directeur du Collège arménien Samuel #Moorat de #Sèvres.
— Hasmik Tolmajian (@tolmajian) April 11, 2021
Mes sincères condoléances à ses amis et ses proches.
Qu’il repose en paix !
Ննջե'ք խաղաղությամբ, Վարդապե՛տ: pic.twitter.com/Cz5uJ7esf5
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան