Հրանտ Մելիք-Շահնազարյան. Եվ Մինասյանն էլ էր ապագայի մասին խոսում
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.
«Միքայել Մինասյանի վերջին հարցազրույցում մի շատ կարևոր պահ կար, որը, ցավոք, շատ քչերը փորձեցին ճիշտ ընկալել։ Խոսքն անցյալի հետ համերաշխ գտնվելու նրա թեզի մասին էր։
Մինասյանի այս միտքը հիմնականում աղավաղվեց (վստահ եմ՝ հատուկ) ու կոնտեքստից դուրս մեկնաբանվեց, ինչը, կարծում եմ, մտածող մարդկանց համար ավելի համոզիչ պիտի դարձներ Մինասյանի այն մտահոգությունը, որ Հայաստանում չի կարողանում «գտնել թիմ, որի գործողությունները և որի ռազմավարությունը միտված չեն անցյալը շտկելուն»։
Հարցն իրականում շատ նուրբ է, ինչից էլ օգտվեցին այն շահարկողները։ Իհարկե, չես վիճի այն մտքի հետ, որ անցյալից դասեր չքաղելը, առավել ևս՝ այն մոռանալը, կործանարար է ցանկացած ժողովրդի և պետության համար։ Նույնը կարող ենք և պետք է ասենք նաև անցյալի սխալները շտկելու մասին։ Որևէ մեկը չէր ասել, թե դա հնարավոր չէ ու պետք չէ անել։ Մինասյանն ընդամենը ասաց, որ անցյալը չես շտկի։ Եվ դա, կարծում եմ, չափազանց ակնհայտ ու տրամանաբանական դատողություն է։
Բայց հարցը նույնիսկ այդ չէ։ Ի՞նչ եք կարծում, երբ Միքայել Մինասյանը, կամ ցանկացած ուրիշ մեկը, ասում է, որ ինքը քարոզում է անցյալի հետ համերաշխություն, ի՞նչ նկատի ունի։ Ապրել անցյալո՞վ։ Իհարկե ոչ։ Խոսքը նման դեպքերում միմիայն ու բացառապես ապագայի մասն է լինում։
Եվ Մինասկանն էլ էր ապագայի մասին խոսում։ Միթե՞ սա պարզ չէր։ Եվ ուրեմն ինչու՞ էր պետք նորից անցյալի թեման մեջ տեղ բերել։ Որպեսզի ապացուցեիք, որ Մինասյանը ճի՞շտ է, երբ ասում է, որ հանրությանն առաջարկվում է ընտրություն անցյալի ու էլ ավելի անցյալի միջև։ Էհ, գիտենք, որ ճիշտ է ասում, լրացուցիչ ապացույցների կարիք չկար»։
Միքայել Մինասյանի վերջին հարցազրույցում մի շատ կարևոր պահ կար, որը, ցավոք, շատ քչերը փորձեցին ճիշտ ընկալել։ Խոսքն...
Опубликовано Հրանտ Մելիք-Շահնազարյան Понедельник, 12 апреля 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Նաիրա Կարապետյան. Հասարակությունը պատրաստ չէր այսպիսի անկեղծ և սթափ գնահատականի, որը հնչեցրեց Միքայել Մինասյանը
- Միհրան Հակոբյան. Նախորդ 3 տարիները հայոց պատմության մեջ մնալու են որպես հանուն ոչնչի ներքին կռիվների տարիներ
- Քաղաքագետ. Միքայել Մինասյանը քաղաքական առաջանորդներից թերևս առաջինն է, որ պատռել է մեռած քաղաքականության կապանքները