Իրանի ԱԳՆ-ն պաշտոնապես մեղադրում է Իսրայելին Նաթանզի օբյեկտում տեղի ունեցած վթարի համար
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իսրայելը մասնակցություն ունի Նաթանզի միջուկային օբյեկտում տեղի ունեցած վթարին, ըստ Իրանի արտգործնախարարի, Իսրայելի գործողություններն ուղղված են միջուկային գործարքի բանակցությունները խափանելուն, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
«Իսրայելցի քաղաքական գործիչները և զինվորականները բացահայտ ասում են, որ թույլ չեն տա Իրանին առաջընթաց գրանցել, և այսօր նրանք կարծում են, որ հասել են իրենց նպատակին: Մեր պատասխանը կլինի էլ ավելի մեծ առաջընթացը՝ միջուկային ոլորտում »,- ասել է Զարիֆը:
Նա զգուշացնում է այն ծուղակի մասին, որը Իսրայելն ստեղծել է Իրանի էլիտայի և ժողովրդի համար:
«Իրանի պատասխանը կլինի վրեժխնդրություն Իսրայելական ռեժիմից՝ համապատասխան ժամանակում: Նաթանզի միջուկային օբյեկտում ոչ մի վնաս չի հասցվել ոչ մարդկանց, ոչ էլ շրջակա միջավայրին, բայց դա կարող է հանգեցնել աղետի, ինչը հանցագործություն է մարդկության դեմ », - ասել է է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խատիբզադեն: