ՍԴ-ն ստացել է Արմեն Սարգսյանի դիմումը
2021 թվականի ապրիլի 10-ին Սահմանադրական դատարանը Mulberry էլեկտրոնային համակարգով ստացել է Հայաստանի Հանրապետության նախագահի դիմումը՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և դրա հետ փոխկապակցված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների՝ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 78-րդ, 79-րդ և 173-րդհոդվածներին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՍԴ մամուլի խոսնակ Եվա Թովմասյանը:
Դիմումը մուտքագրվել է 2021 թվականի ապրիլի 12-ին: Դիմումի նախնական ուսումնասիրման համար սահմանաված է 20-օրյա ժամկետ։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Ղամբարյան. Սպառնացող վտանգը այս փուլում կասեցված է
- Արմեն Սարգսյանը դիմել է ՍԴ. «Օրենքը առերևույթ հակասում է Սահմանադրությանը»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները