Իսրայելի հեռուստաալիքը հայտնել է Իրանի միջուկային համալիրի վթարին Մոսադի մասնակցության մասին
Վկայակոչելով արևմտյան հետախուզական աղբյուրները, Իսրայելի 13-րդ հեռուստաալիքը հաղորդել է, որ երկրի հետախուզական ծառայությունը մասնակցություն է ունեցել Նաթանզում տեղի ունեցած միջադեպին: Այդ մասին գրում է parstoday լրատվական կայքը:
Կիրակի օրը, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհռուզ Քեմալվանդին հայտարարել էր, որ Նաթանզի միջուկային համալիրի էլեկտրամատակարարման բաժնում վթար է տեղի ունեցել:
Այդ կապակցությամբ, կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է. «Նաթանզի հարստացման համալիրի դեմ իրականացված գործողությունը վկայում է, որ ԻԻՀ արդյունաբերական և քաղաքական առաջընթացին և Իրանի հետ բանակցություններին խոչընդոտելու ջանքերը ձախողվել են»:
Ըստ այդ հաղորդման, դատապարտելով այս հուսահատ քայլը, Իրանը հայտարարել է, որ համապատասխան գործողություններ է ձեռնարկելու հանցագործների դեմ:
Հարակից հրապարակումներ`
- Իրանի միջուկային գործակալության ներկայացուցիչը վիրավորվել է Նաթանզի միջուկային կայանում
- Իրանի միջուկային օբյեկտում վթար է տեղի ունենեցել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան