ՌԴ խաղաղապահները Արցախում վերականգնում են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհվածների հուշարձանները
Արցախում ռուս խաղաղապահների նախաձեռնությամբ բարեկարգվում է Հայրենական մեծ պատերազմի զինվորներին նվիրված հուշարձանները: Այս գործողությունն իրականացնում են Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի զինծառայողները՝ համագործակցելով Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջանների վարչակազմերի հետ:
«Նյուրագյուղում, որտեղ այս վեհ առաքելությամբ ժամանել էին Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի զինծառայողները, անցյալ դարի 60-ականներին հուշարձան էր կանգնեցվել։ Այս գյուղից ռազմաճակատ մեկնած ավելի քան 90 տղամարդ իրենց կյանքն են տվել հանուն սովետական ժողովրդի ազատության։
Ռուս խաղաղապահները Նյուրագյուղի բնակիչների հետ միասին աշխատանքներ են տարել ցանկապատը վերականգնելու և ներկելու, տարածքը մաքրելու և հուշարձանը մաքրելու ուղղությամբ»,-ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։
«Այս ակցիան ծնվել է այն բանի շնորհիվ, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող մի շարք հուշարձաններ վերականգնման կարիք ունեն։ Ապագայում այս գործողությունը կշարունակվի մինչև Մեծ հաղթանակի 76-ամյակը», - ասել է Հումանիտար արձագանքման կենտրոնի ղեկավար Իգոր Սիվակովը:
Ընդհանուր առմամբ, Մարդասիրական արձագանքման կենտրոնն Արցախում հաշվառել է 58 հուշարձան` նվիրված 1941-1945թթ.-ներին ռազմաճակատում զոհված զինվորների: Մինչ օրս դրանցից 29-ն արդեն բարեկարգվել են:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան