Հասարակություն 17:38 12/04/2021 Հայաստան

Էրիկն ուզում էր՝ այս երկիրը երկիր սարքել, սակայն…

ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում ուսումն ավարտելուց հետո 2019 թվականին Էրիկ Գևորգյանը զորակոչվեց բանակ: Ծառայում էր Մարտակերտում, թնդանոթահրետանային մարտկոցի կառավարման դասակի հրամանատար էր մինչև… 2020 թվականի հոկտեմբերի 8-ը:

Ընկերասեր, կյանքը սիրող, ակտիվ, պատասխանատու… Էլմիրա Շահնազարյանն այսպես է բնութագրում իր որդուն՝ Էրիկին, ով վիրավորվել էր մարտական առաջադրանքը կատարելիս՝ հերոսաբար փրկելով իր ղեկավարած դասակի զինվորների կյանքը, սակայն մինչև հիվանդանոց հասցնելը մեքենայի մեջ մահացել է:

«Պատերազմը երբ սկսվեց, առաջին օրը չկարողացանք խոսել իր հետ, հետո արդեն, ոչ հաճախ, բայց խոսում էինք: Հոկտեմբերի 8-ի առավոտյան խոսել ենք հետը, ասաց՝  մեզ մոտ լավ է, նորմալ է: Ժամը երեքին լուրը ստացանք, որ վիրավոր է, տեղափոխում են Երևան: Երեք օր ման էինք գալիս  Երևանի հիվանդանոցներում, չէինք գտնում:  Պարզվեց Գորիսում  է եղել, չեն հասցրել հիվանդանոց: Գլխի և մեջքի շրջանում էր վնասվածք ստացել, հիմնականում գլխի շրջանում:

Իր զինվորները պատմել են, որ Էրիկը որպես հրամանատար, հրաման է տվել, թույլ չի տվել, որ իր զինվորները կրակեն, այլ ինքն է գնացել ու քաշել հրանոթի թելը, փորձել է փրկել իր զինվորներին:  Շատ պատասխանատու մարդ էր»,- Paorama.am-ի հետ զրույցում արցունքն աչքերին պատմում է տիկին Էլմիրան:

Անընդհատ, ամեն վայրկյան հիշում են Էրիկին, «նույնիսկ քնած ժամանակ»:

«Առանց իմ Էրիկի շատ դժվար է: Այնքան երազանքներ, նպատակներ ուներ,  կյանքի նկատմամբ մեծ ձգտում ուներ: 7-րդ դասարանում ինքնուրույն սովորեց ծրագրավորում, 8-րդ դասարանում արդեն աշխատում էր: Տարբերվում էր դասընկերներից, շատ հասուն ու կազմակերպված էր:
Կարդում էր բազմազան գրքեր, ուսումնասիրում տարբեր բիզնեսներ: Ասում էր՝ բիզնեսներ եմ դնելու:

Միշտ ասում էր՝ մամ, էս երկիրը ես եմ երկիր սարքելու…»,- ասում է Էրիկի մայրը:

Էրիկը  բանակից վերադառնալու էր այս տարվա սեպտեմբերին, ընդունվելու էր Կառավարման ակադեմիա՝ մագիստրատուրա:

«Մտածում էի՝ այս մի տարին ոնց է անցնելու, որ վերադառնա: Ինձ թվում էր՝ չի վերջանալու, հիմա նայում եմ արդեն 6-7 ամիս անցել է սեպտեմբերից: Ո՞նց անցավ այդ ժամանակը:  Հիմա ցավ եմ ապրում, որ սեպտեմբերին չի գալու Էրիկս …»,- ասում է տիկին Էլմիրան:

Պատերազմում զոհվել է նաև Էրիկի հորաքրոջ տղան՝ Գոռ Սարգսյանը, ով զորակոչվել էր 2020 թ. հուլիսին, մեկ ամիս կարանտինում մնալուց հետո  տեղափոխվել էր Հադրութ:

«Պատերազմը սկսվելուց հետո երեխաներին անընդհատ տեղափոխել էին: Վերջում հայտնվել էին Շուշիում շրջափակման մեջ: Զանգել էր տուն, ասել՝ վիրավոր են, բայց չեն կարող իրենց փրկել, քանի որ շրջափակման մեջ են: Նոյեմբերի 7-ին է եղել, մինչև գիշերվա ժամը 2-ը կապ ենք ունեցել հետը, սակայն հետո հեռախոսն արդեն անջատվել էր, կապ չենք ունեցել: Հետո գտել ենք զոհված»,- պատմեց տիկին Էլմիրան:

«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը սկսել է «Հարգանքի և երախտիքի կրթամրցանակ՝  նվիրված մեր գոյամարտի հերոսների հիշատակին» գիտակրթական ծրագիրը: Ծրագրի մեկնարկը տրվում է «Էրիկ Գևորգյանի անվան երախտիքի կրթամրցանակ»-ով: 

«Երբ տիկին Արմինեն («Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյան) ասաց այդ ծրագրի մասին, մի պահ մտածեցի՝ լավ, դա ինչ է ինձ տալու: Հետո մտածեցի՝ պետք է իմ որդու անունը հնարավորինս շատ տեղ հնչի, հնարավորինս շատ մարդ ճանաչի Էրիկիս, լսի նրա սխրանքների մասին, լսի նրա պատմությունը, պետք է ապրի բոլորի մեջ: Մի փոքրիկ մխիթարանք է»,-ասում է տիկին Էլմիրան:

Այսօր  ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետում տրվեց «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ․ Էրիկ Գևորգյանի անվան կրթամրցանակի» մեկնարկը:

«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի և ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի գործընկերային համաձայնությունը. յուրաքանչյուր կիսամյակ հիմնադրամի 200․000 (երկու հարյուր հազար) դրամի չափով սահմանած մրցանակը կշնորհվի ֆակուլտետի այն ուսանողին/մագիստրոսին/ասպիրանտին, որի տվյալները կհամապատասխանեն հետևյալ չափորոշիչներին (բոլորին կամ գերակշիռ մասին)․
• առաջադիմություն,
• գիտական նորարարություն,
• պատերազմին մասնակցած լինելու և կրթությունը ֆիզիկայի ֆակուլտետում շարունակելու հանգամանք,
• քաղաքացիական հանձնառություն,
• այլ։

Ուսանողի/մագիստրոսի/ասպիրանտի ընտրության անաչառությունն ապահովելու նպատակով որոշվեց «Էրիկ Գևորգյանի անվան երախտիքի կրթամրցանակի» շահառու ուսանողի ընտրությունն իրականացնել ֆակուլտետի դեկանի և դասախոսների, գիտության և կրթության զարգացման գործում ճանաչված մասնագետների, Էրիկի ծնողների և բարերարների ընդհանուր համաձայնությամբ։ Ֆակուլտետն արդեն ներկայացրել է արժանավոր թեկնածուների ցանկ, որից հանձնաժողովը կընտրի այս կիսամյակի մրցանակակիր երիտասարդին։ Այս կարգով՝ կիսամյակը մեկ, հետագայում կընտրվեն նաև այլ շնորհառու երիտասարդ ֆիզիկոսներ։

«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի կայքի ծրագրավորման աշխատանքներին Էրիկի հետ մասնակցած, գերմանաբնակ Մորիյո-Վիկտորիա-Զեյթունյան ընտանիքը ստանձնել է  կոնկրետ այս մրցանակի ֆինանսավորման հանձնառությունը։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}