«Այս կադրերը միգուցե հուսահատություն առաջացնեն». ԿԽՄԿ-ի լուսանկարները՝ ՀՀ սահմանամերձ գյուղերից
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի գրասենյակը լուսանկարներ է հրապարակել հայ-ադրբեջանական սահմանային գյուղերից և ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ պատերազմը անհնար է դարձրել սեփական հողերի մշակումը:
«Այս կադրերը միգուցե հուսահատություն առաջացնեն։ Սա իրականությունն է հայ-ադրբեջանական սահմանին կից շատ գյուղերում։ Ղարաբաղյան հակամարտությունը դժվար, երբեմն՝ անհնար է դարձրել սեփական հողեր մշակելը։ Այս պայմաններում գյուղտեխնիկա օգտագործելն անիմաստ է, և մարդիկ ստիպված են երկար ժամանակով լքել այն։ Պատերազմները չպետք է խոչընդոտեն բնակչության գոյատևման համար անհրաժեշտ տարածքների անվտանգ յուրացմանը»,- ասված է հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին