Վերլուծություններ 17:28 12/04/2021 Հայաստան

ԱՄՆ բիոլոգիական լաբորատորիաները՝ Հայաստանում. Պենտագոնը զարգացնում է մահացու վտանգավոր վիրուսների հետազոտության մասշտաբները

«ԱՄՆ նախագահի պաշտոնում դեմոկրատ Ջո Բայդենի ընտրվելուց հետո այդ երկրում ձեռնամուխ են եղել հետսովետական երկրներում ռազմա-կենսաբանական գործունեության ընդարձակմանը: Չնայած համավարակի տարածման պայմաններում ամերիկյան բիոլաբորատորիաների հետ կապված տեղի բնակչության դժգոհության աճին, Ուկրաինայի, Վրաստանի, Ղազախստանի, Մոլդովայի և Հայաստանի կառավարությունները երկարաձգում են Համատեղ բիոլոգիական գործունեության ծրագրի (Cooperative Biological Engagement Program, CBEP) շրջանակներում ԱՄՆ պաշտպանության նախարարության ռիսկերի նվազեցման գործակալության (Defense Threat Reduction Agency, DTRA) հետ կնքված համաձայնագիրը: Նկատենք՝ 2019 թվականին ծրագիրն անվանափոխվել էր կոչվելով՝ Բիոլոգիական ռիսկերի նվազեցման ծրագիր (Biological Threat Reduction Program, BTRP)»,-այս մասին գրում է Infoport-ը։

«Միաժամանակ, հարկ է նկատել, որ դեռևս անպատասխան են մնում ԱՄՆ սահմաններից դուրս Պենտագոնի (ԱՄՆ պաշտպանության նախարարություն) կողմից հիմնված այդ լաբորատորիաների գործունեության օրինականության ու թափանցիկության մասին հարցերը:

Հայաստանում ամերիկյան բիոլոգիական (նաև՝ կենսաբանական)  նախագծերի հետ առնչություն ունեցող մեր աղբյուրները խմբագրությանն են տրամադրել փաստաթղթեր, որոնք մանրամասներ են բացահայտում Հայաստանի տարածքում ԱՄՆ ռազմա-կենսաբանական գործունեության մասին: Ուսումնասիրելով նշված փաստաթղթերը, մենք մտահոգիչ եզրահանգման ենք եկել առ այն, որ ամերիկյան ռազմական գերատեսչության ներկայացուցիչները մեր երկրի կենսաբանական հետազոտությունների ոլորտում ունեն անսահմանափակ հասանելիություն  և առավելագույնս հետաքրքրված են հատկապես վտանգավոր հարուցիչների (պաթոգեների) հետ աշխատանքի հարցում, որոնք Պենտագոնը երկար ժամանակ ուսումնասիրել և փորձարկել է որպես կենսաբանական զենք:

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործում են 12 բիոլաբորատորիաներ, որոնք կառուցվել, նորոգվել ու արդիականացվել են ամերիկյան կողմի՝ մասնավորապես ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ֆինանսական միջոցների հաշվին:

Կառույցների ստեղծման ու վերազինման վրա ամերիկյան կողմը հատկացրել է 50 մլն ԱՄՆ դոլար գումար: Դժվար է հավատալ, որ աշխարհի ամենաշատ պատերազմող երկրի պաշտպանության նախարարությունը պետական բյուջեից այդչափ գումար կարող է առանձնացնել՝ բացառապես Հայաստանի քաղաքացիների մասին հոգ տանելու համար, Հայաստանի, որը նույնիսկ սահմանակից չէ: Հայաստանյան քաղաքական կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կարծում են, որ նման համագործակցությունը որոշ իմաստով կոռուպցիոն գործարքի է նման՝ մահացու վիրուսների շտամներին և տեղի բնակչության գենոտիպերի նմուշներին հասանելիություն ստանալու նպատակով: Դրանք շատ անհրաժեշտ են Պենտագոնին՝ Ռուսաստանի սահմանների մոտ երկակի օգտագործման հետազոտության համար:

2020-ի գարնանը «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը հրապարակայնորեն պահանջել է դադարեցնել Պենտագոնի վտանգավոր կենսաբանական փորձարկումները Հայաստանի տարածքում:

Ցավոք, «ամերիկյան բիոլաբորատորիաները վերացնելու» մասին նրա կոչը կառավարության կողմից անտեսված մնացին: Ավելին, մեր աղբյուրների տրամադրած նոր փաստաթղթերի համաձայն, Հայաստանի իշխանությունները ԱՄՆ-ին կանաչ լույս են տվել ծրագիրն իրականացնել մինչև առնվազն 2025 թվականը:

2020-2025 թթ. ժամանակահատվածի համար կենսաբանական գործունեության ծրագիրը գործընկերների հետ քննարկելու նպատակով 2019 թվականի հուլիսին Հայաստան էր ժամանել ԱՄՆ պաշտպանության նախարարության ռիսկերի նվազեցման գործակալության (Defense Threat Reduction Agency, DTRA) պատվիրակությունը: Հանդիպումներ են կազմակերպվել և կայացել ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարության, կենսաանվտանգության աշխատանքային խմբի, ինչպես նաև Գյուղատնտեսական ինստիտուտի ռեկտորի հետ:



Լուսանկար. ՀՀ կառավարությանն ուղված DTRA-ի նամակը:

Միևնույն ժամանակ, պետք է ընդգծել, որ ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը մտադիր է 2025 թվականից հետո ևս շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ հատկապես վտանգավոր հարուցիչների (պաթոգեների) ուսումնասիրության գործում: Հիշեցնենք, որ նախորդ տարի մայիսին Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղարը լրագրողներին ու հանրությանը հերթական անգամ վստահեցրել էր, որ ԱՄՆ պաշտպանական գերատեսչության կողմից ֆինանսավորվող և Հայաստանի տարածքում գործող բիոլաբորատորիաները վերահսկվում են բացառապես Հայաստանի պատկան մարմինների կողմից: Սակայն, մեր ձեռքի տակ հայտնված փաստաթղթերը միանգամայն հակառակ պատկերն են ցույց տալիս՝ վկայելով, որ լաբորատորիաների գործունեությունը մասշտաբային վերահսկողության է ենթարկվում ամերիկյան վերահսկողների կողմից:

Այսպես, օրինակ՝ 2020-2025 թվականներին Հայաստանում իրականացվող ԱՄՆ կենսաբանական գործունեության ծրագրում, որը ըստ էության Հայաստանի և ԱՄՆ պաշտպանության նախարարության ռիսկերի նվազեցման գործակալության միջև կնքված պայմանագիր է, մատնանշվում է, որ եթե հայկական կողմը հրաժարվի կատարել որևէ պահանջ, ապա ամերիկյան կողմն անհապաղ դադարեցնում է ֆիանսավորումը:

Կնքված համաձայնագրից

Բացի այդ, տարբեր ժամանակներում ԱՄՆ պաշտպանության նախարարության ռիսկերի նվազեցման գործակալության կողմից Հայաստանում հատկապես վտանգավոր վիրուսների հետազոտության համար իրականացվող կենսաբանական ծրագրերում ներգրավվել են մասնագետներ ամերիկյան ռազմա-բժշկական այնպիսի կազմակերպություններից, ինչպիսիք են՝ Ռազմածովային բժշկական հետազոտական կենտրոնը (NMRC-F), Ուոլթեր Ռիդի անվան ցամաքային զորքերի գիտահետազոտական ինստիտուտը (WRAIR), ինչպես նաև ԱՄՆ Զինված ուժերի ինֆեկցիոն հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտը (USAMRIID):


Լուսանկար. 2016 թ առաջին կեսին Հայաստանում կենսաբանական ռիսկի նվազեցման ծրագրից

Մեզ տրամադրված փաստաթղթերից առանձնակի հետաքրքրություն առաջացրեց ԱՄՆ պաշտպանության նախարարության ռիսկերի նվազեցման գործակալության (DTRA) պաշտոնական նամակը, որով հայկական կողմը ծանուցվում էր Հայաստանում ամերիկյան ռազմական գերատեսչության կենսաբանական  (բիոլոգիական) ծրագրի  նոր ղեկավարի նշանակման մասին: Դա 2018-ի մայիսին էր, երբ Հայաստանում իշխանության եկավ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Առանց որևէ պատճառի Միացյալ Նահանգները իր ռազմա-կենսաբանական ծրագրերի իրագործման համար ղեկավար է նշանակել Բրենդ Սիգելին: Վերջինս մինչ այդ ԱՄՆ նույնատիպ՝ ռազմա-կենսաբանական ծրագիրն է ղեկավարել Ուկրաինայում, որտեղ նույնպես կան մտահոգություններ այդ ոլորտում ամերիկյան կողմի գործունեության կապակությամբ:

Անկախ փորձագետները և լրագրողները նկատում են, որ կատարված ուսումնասիրության արդյունքները կիրառվում են ամերիկյան զինվորականների կողմից կենսաբանական (բիոլոգիական) նոր տեսակի զենք ստեղծելու վրա, որն ուղղված կարող է լինել սլավոնական էթնոսի դեմ: Այդուհանդերձ, նրանց աշխատանքների արդյունքները մնում են գաղտնիք միջազգային հանրության համար:



Լուսանկար. ԱԱԾ տնօրենի տեղակալին ուղղված DTRA-ի պաշտոնական նամակը

 «Սահմանադրական իրավունք» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի խոսքով, այս ամբողջ ժամանակաընթացքում ամերիկյան բիոլաբորատորիաների կողմից կատարված լուրջ գիտական հետազոտություն չի հանրայնացվել, դրանց մասին բաց ռեսուրսներում հրապարակված ոչ մի տվյալ չկա:

Միաժամանակ կորոնավիրուսի համավարակի ընթացքում այդ կենտրոններում զննություն են անցել շուրջ 600 հայ զինծառայողներ: Ո՞րն է իրականացվող հետազոտությունների վերջնական նպատակը: Ի՞նչ են ցանկանում ամերիկացի զինվորականներն ստանալ դոլարի և տեխնիկական օգնության դիմաց:

Ակնհայտ է՝ Պենտագոնը Հայաստանի կառավարության թողտվությամբ օգտագործում է մեր և մեր քաղաքացիների ռեսուրսները՝ անօրինական և երկակի նշանակության կենսաբանական (բիոլոգիական) հետազոտությունների համար: Փորձագետները բազմիցս են ահազանգել վտանգների մասին՝ հիշեցնելով, որ դեռևս 2001-ին ԱՄՆ-ն հրաժարվել էր ընդունել Մանրէաբանական և թունավոր զենքերի մշակումը, արտադրությունը, պահեստավորումը և դրանց ոչնչացումը (BTWC) արգելելու մասին կոնվենցիայի արձանագրությունը, որը նախատեսում է փոխադարձ վերահսկողության մեխանիզմներ: Իսկ դա նշանակում է, որ Պենտագոնն իրեն ազատել է պատասխանատվությունից՝ բացառելով հետխորհրդային տարածքում իր կողմից ֆինանսավորվող բիոլաբորատորիաների գործունեության հետ կապված անկախ հետաքննություն անցկացնելու հնարավորությունը:

Եթե իշխանությունները չապահովեն խիստ վերահսկողություն երկրի տարածքում գործող բիոլոգիական կենտրոնների նկատմամբ և չհետևեն Կոնվենցիայից (BTWC)  բխող պահանջների կատարմանը, ապա Հայաստանը կարող է դառնալ ԱՄՆ ռազմա-կենսաբանական փորձարկումների զոհը:

Դատելով վերջին իրադարձությունների ընթացքից, Հայաստանում իշխանությունները ականջալուր են ժողովրդի պահանջին, երբ վերջինս զանգվածաբար դուրս է գալիս փողոց:  Այդ պատճառով արտահերթ ընտրություններից առաջ ուղղակի պետք է բարձրացնել Հայաստանի կենսաբանական ինքնուրույնության հարցը և պետությունից պահանջել դադարեցնել ԱՄՆ ռազմա-կենսաբանական գործունեությունը, որը մեծ սպառնալիք է ներկայացնում մեր երկրի անվտանգության համար»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:00
Դաստիարակության, մեր ինքնության պահպանման համար ոք ոչ ոչինչ չի պահանջում. Խորեն Լևոնյան
«Մեր մեծերը, Վազգեն Սարգսյանը ինչ ֆիլմերով, մշակույթով են մեծացել, իսկ մեր երեխաները, նաև մենք ինչի վրա ենք մեծացել։ Այն մարդիկ մեծացել են...
Աղբյուր` Panorama.am
17:51
Ալեն Սիմոնյան. Դե ինչ, Պեդրոն այսօր նամակ է ստանալու
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր էջում մամուլի տեսություն է արել ու արձագանքել դրանց. «1) Չնայած նրան, որ...
Աղբյուր` Panorama.am
17:42
«Վազգեն Սարգսյանը բուռն էր նաև սիրային թեմաներում». արդյո՞ք Լիլիթ Կարապետյանի կերպարը ներկայացված է «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմում
«Վազգեն. Վերջին սպարապետը» գեղարվեստական ֆիլմում ընդգծված է Վազգեն Սարգսյանի մարտական կերպարը, կան նաև սիրային պատմություններ։...
Աղբյուր` Panorama.am
17:31
Դատախազը 9-րդ անգամ չի ներկայացել նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է տվել վարել առողջ ապրելակերպ. Փաստաբանի ահազանգն ու առաջարկը
Փաստաբան Լուսինե Վիրաբյանն ահազանգում է. «Դատախազը հերթական (9-րդ) անգամ չի ներկայացել դատական նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ինչո՞ւ էր Աշոտյանը դատարանի դահլիճ բերել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակի պատկերը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն աշոտյանն այսօր դատական հերթական նիստին իր հետ բերել էր օկուպացված Շուշիի բերդաքաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու չորս...
Աղբյուր` Panorama.am
17:25
Այսպես կոչված «արևմտյան ադրբեջանական» ներկայացուցչությունն առաջինը պաշտոնապես բացվել է Թուրքիայում. Սերգեյ Մելքոնյան
Հայաստանում գեներացվեց դեպի ԵՄ օրենսդրական նախաձեռնություն, բայց Բրյուսելում Հայաստանին չեն սպասում, ինչպես և ԱՄՆ-ում, երբ Նիկոլ Փաշինյանին որևէ...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}