Տեսչությունն արձանագրել է ավելի քան 7 մլն դրամի վնաս
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնը հայտնում է 2021 թվականի մարտի 22-ից 26-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների մասին ։
«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է 18 դեպք, որից 17 դեպքով հաշվարկվել է 7.072.652 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 5 դեպքով նշանակվել է 360.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրվել է 22 դեպք, որից 2 դեպքով հաշվարկվել է 674.354 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 21 դեպքով նշանակվել է 2.040.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրված 13 դեպքով հաշվարկվել է 7.037.652 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված 3 դեպքով նշանակվել է 320.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրված 4 դեպքով հաշվարկվել է 35.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 280.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 70.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Նախկինում իրականացված 3 ստուգման արդյունքում հաշվարկվել է 674.354 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
Ընդերքի պահպանության ոլորտ
Նախկինում իրականացված 4 ստուգման արդյունքում նշանակվել է 500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում
Արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 11 դեպքով նշանակվել է 850.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 1 գործ (ընդհանուր՝ 133.000 ՀՀ դրամ)։
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 756.600 ՀՀ դրամ»,-ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են