Գերմանիայում համաճարակի երրորդ ալիքը ամենադաժանն է
Կորոնավիրուսային վարակով հիվանդների թիվը Գերմանիայում շարունակում է աճել, համաճարակի երրորդ ալիքը դարձել է ամենածանրը, ասել է կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Գերմանիայի հետագա տնտեսական զարգացումը կախված է նրանից, թե որքան շուտ կարող ենք վերահսկել համաճարակի տարածումը: Իհարկե, այժմ վարակի մակարդակը նույնպես բարձր է, հիվանդանոցներում վերակենդանացման բաժանմունքներում զբաղված տեղերի թիվն աճում է, և պետք է ասենք, որ այս երրորդ ալիքը մեզ համար դարձել է ամենածանրը»,- ասել է Մերկելը:
Նա ավելացրել է, որ պատվաստումը շարունակում է մնալ «հիմնական զենքը» համաճարակի դեմ պայքարում, իսկ փորձարկումը «օգնում է մեզ կամուրջներ կառուցել» դեպի նորմալացում:
Գերմանիայում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը մեկ օրում աճել է 13,245-ով և գերազանցել է երեք միլիոնը, 99 մարդ մահացել է:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները