Զելենսկու խոսնակ․ Ուկրաինան մտադիր չէ հարձակում իրականացնել Դոնբասում
Ուկրաինան մտադիր չէ հարձակում իրականացնել Դոնբասում: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Յուլիա Մենդելը, գրում է Tass-ը։
«Ուկրաինան չի կարող հարձակվել իր տարածքի վրա և չի կարող պայքարել իր ժողովրդի դեմ», - ասել է նա՝ «Дом» հեռուստաալիքի եթերում, որը հեռարձակում է Կիևի կողմից չվերահսկվող տարածքներում:
Միևնույն ժամանակ, Մենդելը շեշտել է, որ միայն բանակցությունները կարող են հանգեցնել խաղաղության:
«Այդ պատճառով մենք ձգտում ենք «Նորմանդական ձևաչափի» բանակցություններին [Գերմանիա, Ռուսաստան, Ուկրաինա և Ֆրանսիա] և բոլոր հնարավոր դիվանագիտական ճանապարհներով կընթանանք դեպի խաղաղություն», - ավելացրել է նա:
Ըստ Մենդելի՝ «իրավիճակը պետք է սթափ գնահատել, խուճապի մատնվելը ու իրավիճակը սրելը նույնքան հիմարություն է, որքան սպառնալիքի իրողությունը թերագնահատելը»:
Զելենսկու խոսնակը նաև տեղեկացրել է, որ 2020 թվականի հուլիսից ի վեր 6 ամիսների ընթացքում հինգ ուկրաինացի է զոհվել առաջնագծում, իսկ այս տարվա սկզբից՝ ուկրաինացի 26 զինվոր, ինչը ցույց է տալիս, որ հավասարակշռությունը խախտվել է։
Այս տարվա փետրվարի վերջից Դոնբասում իրավիճակը սկսեց սրվել՝ չնայած 2020 թվականի հուլիսի 22-ին հրադադարի ռեժիմը ապահովելու լրացուցիչ միջոցառումների մասին համաձայնագրին: Շփման գծում վերսկսվել են ինտենսիվ փոխհրաձգությունները, երկու կողմից էլ զոհվածներ ու վիրավորներ կան: Ուկրաինան Դոնբասի հանրապետություններին մեղադրում է սրման մեջ: Դոնեցկն ու Լուգանսկը հայտարարում են, որ պատճառը Կիևի կողմից հուլիսյան համաձայնագրերը չկատարելն է:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա