Թուրքիան բուժում է Լեռնային Ղարաբաղում վիրավորված ադրբեջանցի զինվորներին
Ստամբուլում գտնվող թուրքական հիվանդանոցը օգնության ծրագրի շրջանակներում ադրբեջանական բանակի հինգ վետերանների է պրոթեզներ է տրամադրել։ Այս մասին գրում է Ahval-ը։
Ասվում է, որ Մարդասիրական օգնության հիմնադրամը (IHH) կազմակերպել է զինվորների տեղափոխումը Ստամբուլ: Պրոթեզներն արտադրվել են Բաքվում և տեղափոխվել Ստամբուլ: Ադրբեջանցիները Ստամբուլում վերականգնողական և ֆիզիկական թերապիա կստանան։
Նշվում է, որ Թուրքիան կարևոր դեր խաղաց Ադրբեջանում զգալի ռազմական առաջխաղացման և Լեռնային Ղարաբաղի հայկական ուժերից տարածք գրավելու հարցում, որն հայերն անվանում են Արցախի Հանրապետություն, առաջարկելով փորձառու ռազմական անձնակազմ և տեխնոլոգիա, ներառյալ մարտական անօդաչու սարքեր:
Անկարան մեղադրվեց սիրիացի վարձկաններ տեղափոխելու և հակամարտության մեջ թուրքական բանակի սեփական կործանիչներ օգտագործելու մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան