Իրանի միջուկային գործակալության ներկայացուցիչը վիրավորվել է Նաթանզի միջուկային կայանում
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին վիրավորվել է Նաթանզի «Շահիդ Ահմադի Ռոշան» միջուկային կայան այցի ժամանակ: «Գազետա ռու»-ն հայտնում է, որ նման տեղեկություն է տարածել IRIB-ը:
Ըստ հաղորդագրության՝ պաշտոնյան ժամանել է Նաթանզ՝ դիտարկելու օբյեկտի էլեկտրաէներգիայի բաշխման ցանցում տեղի ունեցած վթարի վայրը:
Գործակալության տվյալներով՝ Քամալվանդին ընկել է 7 մետր բարձրությունից և ստացել վնասվածքներ: Նշվում է, որ նրա վիճակը գնահատվում է լավ:
Դեպքի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ապրիլի 11-ին Իրանի Նաթանզ քաղաքի միջուկային օբյեկտի էլեկտրաբաշխման ցանցում տեղի էր ունեցել վթար: Դեպքի արդյունքում ոչ ոք չէր տուժել և չէր արձանագրվել շրջակա միջավայրի աղտոտում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան