Հարավային Կորեայի վարչապետը կարևորել է Իրանի հետ համագործակցության ընդլայնումը
Հարավային Կորեայի վարչապետը կարևորել է Իրանի հետ համագործակցության ընդլայնումը: Չունգ Սե-Կյունը կիրակի օրը Թեհրանում ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հետ համատեղ մամուլի ասուլիսում անդրադառնալով Իրանի և Հարավային Կորեայի հարաբերությունների պատմական անցյալին, նշել է .«Հաջորդ տարի Իրանի ու Հարավային Կորեայի հարաբերությունների 60-ամյակն է: Երկու երկրների ջերմ և բարեկամական հարաբերությունները շարունակվելու են»:
Նշելով, որ իր այցը վկայում է Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու Հարավային Կորեայի կամքի մասին, նա հավելել է, որ այցի նպատակն է ամրապնդել երկկողմ հարաբերությունների հիմքերը: Չունգ Սե-Կյունը Ջահանգիրիին հրավիրել է այցելել Հարավային Կորեա:
Չունգ Սե-Կյունը հայտարարել է, որ Սեուլը ջանքեր է գործադրում՝ Հարավային Կորեայում Իրանի արգելափակված ակտիվները ազատելու ուղղությամբ և հույս հայտնել, որ երկու երկրները կլուծեն իրենց խնդիրներն ու կշարժվեն դեպի պայծառ ապագա:
Pars Today-ի հաղորդմամբ, Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին, մամուլի ասուլիսում ընդգծել է, որ Իրանի արտարժույթի ռեսուրսներն արգելափակելու հարավկորեական բանկերի գործողությունները մեծ վնաս են հասցրել Իրանի ժողովրդի շրջանում այդ երկրի հեղինակությանը: Նա հավելել է, որ Հարավային Կորեայի արդյունավետ և հստակ քայլերը կօգնեն փոխհատուցել անցյալի քայլերի հետևանքները:
Հարավային Կորեայի վարչապետը կիրակի օրը ժամանել է Թեհրան՝ հանդիպելու Իրանի պաշտոնյաների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան