Իրավունք 11:56 12/04/2021 Հայաստան

Սահմանադրական դատարանի ինքնահռչակ «նախագահները». Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է.

«2018 թվականի իշխանափոխության հետևանքով՝ Հայաստանի Հանրապետության կործանման նպատակային քաղաքականության առաջին թիրախներից մեկում հայտնվեց Սահմանադրական դատարանը։ Շուրջ երկու տասնամյակ դժվարություններով և հաջողություններով կայացած Բարձր դատարանը հասցրել էր հեղինակություն վաստակել ոչ միայն մեր երկրի իրավական համակարգում, այլև միջազգային գործընկերների շրջանում։

Սահմանադրական դատարանում, որպես կանոն, դատավորներ էին դառնում հեղինակավոր, ճանաչված և բանիմաց իրավաբաններ, իսկ դատարանի մինչ օրս օրինական ընտրված երկու նախագահները՝ Գագիկ Հարությունյանն ու Հրայր Թովմասյանը հանդիսանում են ժամանակակից սահմանադրական իրավունքի լավագույն մասնագետներից, որոնք անուրանալի դեր են ունեցել և շարունակում են ունենալ իրավունքի զարգացման գործում։

Բնականաբար ցանկացած կայացած և ֆունկցիոնալ պետական կառույցի գոյությունը չէր կարող չանհանգստացնել պետությունը քանդելու նպատակ ունեցող թշնամական խմբին։ Սահմանադրական դատարանում այդ առաքելությունը վերապահված էր Նիկոլ Փաշինյանի փաստաբան Վահե Գրիգորյանին, որը փողոցից գործուղվել էր Բարձր դատարան։ Պարզվեց, որ նա այնքան էր ոգևորված իր կազմաքանդիչ առաքելությամբ, որ գործի անցավ մինչև Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունները ստանձնելը։

ՍԴ դատավոր ընտրվելուց հետո, դեռևս իր երդումը ԱԺ ամբիոնից հնչեցնելուց առաջ (որից հետո նա կարող էր համարվել ՍԴ օրինական դատավոր, չնայած ի սկզբանե իր ոչ լեգիտիմ լինելու փաստին), նա, խախտելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքը, հանդես եկավ օրենքով չնախատեսված մի ելույթով, որի ժամանակ հայտարարեց, որ րոպեներ անց ստանձնելու է ոչ միայն ՍԴ դատավորի, այլև Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունների կատարումը։ Դրանով Վահե Գրիգորյանը դարձավ Սահմանադրական դատարանի պատմության մեջ առաջին ինքնահռչակ «նախագահը» (հավանաբար ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում)։

Իհարկե, շատերն այդ հայտարարությանը լուրջ չվերաբերեցին, ավելին, հասկացան, որ Բարձր դատարանում հայտնվել է ակնհայտ հոգեկան շեղումներով մի երևույթ, որն ընդամենն իր համար «հիմք» էր ստեղծում ձրիակերության նախատեսվող վարքն արդարացնելու համար։ Պարզ էր, որ նրա ինքնահռչակումը ոչ մի իրավական հետևանք չէր կարող ունենալ․ նա չկարողացավ կատարել, որևէ քայլ և գործողություն, որը կապ կունենար ՍԴ նախագահի լիազորությունների հետ։ Տևական ժամանակ նա չէր կատարում անգամ Սահմանադրական դատարանի դատավորի իր պարտականությունները։ Նա որոշեց ինքնամեկուսացվել իր աշխատասենյակում՝ առանց բժշկական հսկողության, երբեմն-երբեմն տարօրինակ վարքով և հոգեկան անհավասարակշիռ բռնկումներով։

Ցավոք Վահե Գրիգորյանի ՍԴ նախագահ ինքնահռչակվելու հիվանդությունը վարակիչ դարձավ ՍԴ երկու այլ դատավորների համար։ 2020 թվականին հակասահմանադրական և հակաօրինական ճանապարհով ՀՀ Ազգային ժողովի կողմից Սահմանադրության մեջ իրականացված հակասական և զավեշտալի փոփոխություններից հետո, Սահմանադրական դատարանի նախագահ ինքնահռչակվելու առաքելությունը ստանձնեց հիմնական կրթությամբ տնտեսագետ, հարկային ծառայության նախկին աշխատակից Աշոտ Խաչատրյանը։ Ժամանակավորապես ՍԴ նախագահ ինքնահռչակվելու հարցում նրան օգնության ձեռք մեկնեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը (հանրությանն առավել հայտնի «Օմեգա»)։

Նրան հաջողվել էր Բարձր դատարանի դատավոր դարձած, արդեն իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Խաչատրյանին համոզել ստորագրելու ԱԺ նախագահի պաշտոնական ձևաթղթի վրա գրված «Հաղորդագրություն» անունով մի գրական-գեղարվեստական ստեղծագործության տակ, որով իրեն իրավաբան համարող մարդը, համաձայնել էր իր գործընկերների հանդեպ իրականացված ապօրինություններն իրավաչափ որակել։

Դրա հետևանքով նա արձանագրել էր իր տարիքով ավագ լինելու փաստը, առանց մտածելու, որ տարիքը հիմնականում մարդկանց օժտում է իմաստնությամբ, իսկ երբեմն՝ հակառակը։

Ինչևէ, ՍԴ նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող ինքնահռչակ Աշոտ Խաչատրյանը, շուրջ երկու ամիս, տապալելով ՍԴ բնականոն գործունեությունը (Սահմանադրական դատարանը չէր կարողանում հրավիրել իրավազոր նիստեր, աշխատակարգային նիստեր, դատական կազմի նիստեր, չէին կայացվում ոչ մի տեսակի որոշումներ, խախտվում էին գործերի քննության ժամկետները, ընթացք չէին տրվում Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումներին և այլն), ՍԴ նախագահի ինքնահռչակման էստաֆետը զիջեց ՍԴ մեկ այլ դատավոր Արման Դիլանյանին։

2020 թվական հոկտեմբերին 12-ին ՍԴ ժամանակավոր ինքնահռչակ նախագահ Աշոտ Խաչատրյանը հրավիրել էր Սահմանադրական դատարանի հատուկ աշխատակարգային նիստ՝ ՍԴ նախագահի ընտրության նպատակով։ Նիստի ընթացքում նրա չհաջողվեց կազմակերպել ՍԴ աշխատակարգի պահանջներին համապատասխանող քվեարկության գործընթաց, ինչի հետևանքով, Սահմանադրական դատարանը ձեռնպահ մնաց Արման Դիլանյանին ՍԴ նախագահ ընտրելու մասին որոշում կայացնելուց։

Ենթադրվում էր, որ Սահմանադրական դատարանը չէր կայացնի նման որոշում նաև այն պատճառով, որ դեռ որոշում չէր կայացրել ՀՀ Ազգային ժողովի կողմից, մինչ այդ, օրինական ճանապարհով ՍԴ նախագահ ընտրված Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին։ Փաստը մնում է փաստ, որ ինչպես 2020 թվականի հոկտեմբերի 12-ին, այնպես էլ դրանից հետո, Սահմանադրական դատարանը մինչ օրս որևէ որոշում չի կայացրել ՍԴ նախագահ ընտրելու մասին (Սահմանադրական դատարանի բոլոր որոշումները, այդ թվում աշխատակարգային որոշումները, առանց բացառության, տեղադրված են Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում, որտեղ հնարավոր չէ գտնել նման բովանդակությամբ որևէ որոշում), իսկ Արման Դիլանյանը, հավանաբար ոգևորված նիստի ընթացքում նախկին ինքնահռչակ, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ իր հասցեին հնչեցրած դրական խոսքերից, որոշել է 2020 թվական հոկտեմբերի 12-ից իրեն համարել Սահմանադրական դատարանի արդեն երրորդ ինքնահռչակ «նախագահ», ավելին կատարել ՍԴ նախագահի լիազորություններից բխող գործողություններ, որոնց մի մասով ոտնահարվել են նաև այլոց իրավունքները (ներկա պահին միայն ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել Արման Դիլանյանի ապօրինի որոշումների բողոքարկման չորս դիմում)։

Փաստորեն ստացվում է, որ հիմնադրման 25-ամյակի հոբելյանական տարին Սահմանադրական դատարանը դիմավորել է՝ արձանագրելով պատմության մեջ Սահմանադրական դատարանի հինգ նախագահներ, որոնցից մեկը ՍԴ նախագահի պաշտոնում նշանակվել և ազատվել է օրինական ճանապարհով, երկրորդ նշանակվել է օրինական, բայց հեռացվել է՝ ապօրինի ճանապարհով, մյուս երեքը՝ ինքնահռչակվել են ՍԴ «նախագահներ»։

Կարծում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը և ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, երբ ավարտեն ՀՀ Արարատի մարզի Դարակերտ գյուղում Հրայր Թովմասյանի հայրական տան կտուրի չափումները, ինչպես նաև Երևան քաղաքում գտնվող նոտարական գրասենյակների պատկանելության «ազգային անվտանգության ենթադրյալ սպառնալիք» հանդիսացող հանգամանքների համակողմանի և ամբողջական ուսումնասիրությունները ու որոշեն զբաղվել իրենց հիմնական առաքելությանը բնորոշ գործունեությամբ, ապա կարող են ուսումնասիրել այս հանրահայտ փաստերը, որից հնարավոր է պարզվեն իշխանության յուրացման, պաշտոնական լիազորությունների չարաշահման և ՀՀ Քրեական օրենսգրքով նկարագրվող այլ ենթադրյալ հանցագործությունների հանցակազմերի տարրեր։

Այս և այլ ապօրինությունների մասին ավելի մանրամասն ես կխոսեմ 2021 թվականի ապրիլի 14-ին, ժամը 10․30-ին ՀՀ վարչական դատարանի թիվ 19 նիստերի դահլիճում (ք․Երևան, Գարեգին Նժդեհի 23), որտեղ շարունակվելու է Արման Դիլանյանի կողմից ինձ՝ ՍԴ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ապօրինի կերպով հեռացնելու որոշման բողոքարկման հերթական դատական նիստը»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}