Սենոր Հասրաթյան. Ազատագրված տարածքները թուրքին հանձնելուց հետո, պարզվեց՝ ստացանք ոչ թե խաղաղություն, այլ խայտառակություն
Գնդապետ, Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը գրում է.
«Սա ասում եմ բոլոր նրանց, ովքեր ներքին բավարարվածություն էին զգում Արցախի տարածքներն անկրակ հանձնելու շուրջ ձեռքբերված եռակողմ պայմանավորվածության մասին լուը լսելուց: Ասում եմ իմ բոլոր այն հայրենակիցներին, ովքեր կարծում էին, թե Արցախը թուրքին հանձնելով՝ իրենք իրենց ու իրենց երեխաների համար վերջնականապես ապահովում են անվտանգ ու առանց պատերազմի ապրելու երջանիկ կյանք:
Ավաղ, մեր նվիրյալ հայորդիների արյան գնով ազատագրված տարածքները թուրքին հանձնելուց հետո, պարզվեց, որ մենք ստացանք ոչ թե խաղաղություն, այլ, ինչպես դասականը կասեր, նախ՝ խայտառակություն, իսկ ավելի ուշ, ամենայն հավանականությամբ, կստանանք նաև պատերազմ...
Չմոռանանք, որ մեծ պատերազմները միշտ էլ սկսվում են փոքր կրակահերթերից.. Իսկ այդպիսիք Արցախի գրավյալ տարածքներում այսօր արդեն արձանագրվում են... Չի բացառվում, որ վաղն էլ դա լինի Սյունիքում կամ Տավուշի սահմանին...
Հ.գ.- Իրականությունը տեսնելու համար պետք է աչքերը բացել, իսկ զուգահեռ դրան, նաև՝ մտածել ու գործել...»։
Հարակից հրապարակումներ`
- Սենոր Հասրաթյան. 29 տարի առաջ հայը կարողացավ ինքնակազմակերպվել ու վերագտնել սեփական Ես-ը
- Սենոր Հասրաթյան. Այս ամենը եղել է ուղիղ 28 տարի առաջ, իսկ ի՞նչ ունենք այսօր
- Սենոր Հասրաթյան. Չնայած հաստատված «խաղաղությանը», սկսել են Արցախի տարածքում քարկոծել հենց արցախցուն
- Սենոր Հասրաթյանը՝ Արտակ Դավթյանին. Կարող էիք Ձեզ դրսևորել ոչ թե հլու կամակատար, այլ սկզբունքային գեներալ
- Ճակատագրական պահին էլի՞ մեղավոր ու պատասխանատու են կարգվելու սեփական ժողովուրդը, Ռուսաստանն ու եվրոպանները. Սենոր Հասրաթյան
- Արցախից աստիճանաբար հանվում են ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումները. Սենոր Հասրաթյան
- Զգացողություն ունեմ, որ իշխանության վերին հարկերում կատարյալ խուճապ է. Սենոր Հասրաթյան
- Այս «տեսաբանները» նպատակային թիրախավորում էին Հայրենիքը կառուցելու գործին լծվածներին.Սենոր Հասրաթյան
- Սենոր Հասրաթյան. Պարտվեցինք, քանի որ մեր աջ ձեռքը չգիտեր ինչ է անում ձախ ձեռքը
- Սենոր Հասրաթյան. Դա անխուսափելի է, քանի դեռ մեզ առաջնորդում է պատահականությունների բերած ատելության իշխանությունը..
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան