Սիմոն Մարտիրոսյանը 15 օր առաջ էր սկսել մարզվել, քանի որ ծնկի վիրահատության էր ենթարկվել. Գիլոյան
Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոնները, մեդալակիրներն ու մյուս ծանրորդները քիչ առաջ վերադարձան Հայաստան։ Ծանրորդներից առաջ ժամանումների սրահ դուրս եկան ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ու փոխնախարար Կարեն Գիլոյանը։
«Մեր ծանրորդների ելույթները հուսադրող էին։ 2-3 տարի հետո այս հավաքականը լինելու է աշխարհի ուժեղագույններից մեկը։ Հիմա թիմային մակարդակում 2-րդն ենք, բայց ապագայում պայքարելու ենք թիմային մակարդակում 1-ինը լինել»,- ասաց Կարեն Գիլոյանը։
Անդրադառնալով Սիմոն Մատիրոսյանը «ձախողմանը», Կարեն Գիլոյանն ասաց, որ նա ընդամենը 15 օր առաջ էր սկսել մարզվել, քանի որ ծնկի վիրահատության էր ենթարկվել։
«Նրա ոգին չի կոտրվել, և նա Օլիմպիական խաղերի ֆավորիտն է՝ առանց կասկածի։ Դավիթ Հովհաննիսյանի ծնկները նույնպես թույլ էին, հիմա մարզումներով տղաները հետ կբերեն ամենը։ Տղաների ծնկները չէին դիմանում»,- նկատեց նա։
Նա շեշտեց, որ Սիմոն Մատիրոսյանը չէր գնացել զրոյի համար, նա գնացել էր չեմպիոն դառնալու համար, և եղած հայտարարությունները մերկապարանոց են։
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումայնանն էլ ասաց, որ տղաների ելույթները փառահեղ էին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան