Վրաստանի խորհրդարանում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հարցը
Վրաստանի խորհրդարանում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հարցը: Հարցը նախատեսվում է քննարկել պաշտպանության և անվտանգության խորհրդարանական կոմիտեում: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Կոմիտեի օրակարգում նշված է, որ քննարկումը կկենտրոնանա «Լեռնային Ղարաբաղի խաղաղության համաձայնագրի ազդեցությունը Հարավային Կովկասի անվտանգության միջավայրի վրա» թեմային:
Կոմիտեի շրջանակներում պատգամավորները կլսեն հետախուզական ծառայության ղեկավարի պաշտոնակատար Շալվա Լոմիձեին:
Հանձնաժողովի նիստը, հավանաբար, փակ կլինի, քանի որ վերջերս նմանատիպ հարցերի շուրջ կոմիտեի նիստերը փակ են լինում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան