Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Ֆրանսիա
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Ֆրանսիա, Սարո Գալստյանը և Վիտինյոն միացել են թիմին: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։
Ապրիլի 12-ի առավոտյան ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Փարիզ, որտեղ ապրիլի 14-ին կկայանա ՈՒԵՖԱ ֆուտզալի ԵՎՐՈ 2022-ի որակավորման խմբային փուլի 6-րդ մրցափուլի Ֆրանսիա-Հայաստան հանդիպումը:
Ռուսաստանի հավաքականի դեմ հանդիպման համեմատ կազմում կան փոփոխություններ: Թիմի կազմ են վերադարձել Սարո Գալստյանը և Վիտինյոն: Փոխարենը, երկրորդ զգուշացման պատճառով Ֆրանսիայի դեմ հանդիպումը բաց կթողնի դարպասապահ Լուան Բարբոսան, որը թիմի հետ չի մեկնել Ֆրանսիա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները