Անհետ կորածի ծնող. Մենք ամեն ինչի ընդունակ մարդ ենք, թող մեզ հունից չհանեն
Արցախի վերջին պատերազմի հետևանքով անհետ կորած, գերության մեջ հայտնված զինվորների, կամավորների հարազատներն ու ծնողներն այս պահին կառավարության շենքի դիմաց պահանջում են հանդիպում անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Իմ երեխայի մարմնի կեսն են գտել, հուղարկավորել եմ։ Կեսն էլ պետք է գտնենք։ Դեռ հարցեր կան, որ պետք է պարզաբանվեն։ Ես ասում եմ՝ թող մեզ հունից չհանեն, մենք ամեն ինչի ընդունակ մարդիկ ենք։ Իրենք լավ գիտեն՝ վտանգ որտեղից կա, որտեղից չկա։ Ես ասում եմ, մեզ պետք է դոստուպ, որ ծնողները Փաշինյանի հետ հանդիպեն, իմանանք, թե երեխաներին բերելն ինչ փուլում է»,- ասաց ակցիայի մասնակից ծնողներից մեկը, ում անունը Ռոման է։
Նա հավատում է, եթե Փաշինյանն իմանա իրենք կառավարության շենքի դիմաց են, ապա անպայման կհանդիպի։
Նրա խոսքով, ինքը չի մասնակցել պաշտպանության նախարարությունում ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանի հետ։
«Ոչ Դավթյանը, ոչ էլ պաշտպանության նախարար Վաղարշակը ոչ մի բանից տեղյակ չեն։ Նստում է էդ մարդը, չի կարում երկու բառ խոսա, որովհետև բան չգիտի»,- ասաց նա։
Նրա տեղեկություններով, ԱԱԾ տնօրեն Աբազյանը գերիների հարցով երեկ մեկնել է ՌԴ, ապա վերադարձել, հիմա ցանկանում են հանդիպել, իմանալու, թե ինչ են խոսել, քննարկել։
Ծնողներից մեկն էլ առաջարկեց՝ ԱԺ պատգամվորներին տանել Ադրբեջան, փոխարենն իրենց երեխաներին վերադարձնել։
«Հըլը տեսեք՝ ԱԺ-ում ինչ ուրախություն է»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան