Ռազմագերիների թեման Նիկոլ-Ալիև դուետի հերթական արարն է լինելու. Արմեն Աշոտյան
«Հայաստանում գրեթե ամեն օր մեր ապագային վերաբերող գործընթացներ են տեղի ունենում»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նրա խոսքով, Հայաստանում ռազմագերիների խնդիրն առաջացել է բացառապես Նիկոլ Փաշինյանի անձնական սխալների և «դավաճանության» հետևանքով։
«Երբ նոյեմբերի 9-ին դավաճանը ստորագրում էր եռակողմ պայմանագիրը, նա պետք է ամրագրեր գերիների փոխանակման վերջնաժամկետ։ Իսկ Ադրբեջանն այսօր խաղարկում է հենց այդ փաստը, որ չկա գերիների փոխանակման վերջնաժամկետ, և ակնհայտ է, որ մենք ընկնելու ենք Ադրբեջանից կախվածության մեջ։
Բայց Նիկոլը պարտավոր էր պայքարել, նա պարտավոր էր եռակողմ հայտարարությունը կյանքի կոչելուն զուգահեռ ոչ դե դավաճան գերազանցիկի հոգեբնությամբ հանձներ մեր հայրենիքի համապատասխան մասերը, այլ հրաժարվեր դա անել, քանի դեռ մեր գերիների վերադարձը չի կազմակերպվել։ Իսկ Նիկոլը հենց առաջին պահին խաղաքարտերը բացեց, անգամ մարդասպանության համար դատված ադրբեջանցիներին հանձնեց»,- ընդգծեց ՀՀԿ փոխնախագահը։
Բացի այդ, ըստ Արմեն Աշոտյանի, Նիկոլ Փաշինյանը մտել է եռակողմ հայտարարությամբ ամրագրված՝ կոմունիկացիաների ապաշրջափակման բանակցությունների մեջ՝ առանց 8-րդ կետի (գերիների վերադարձ) կատարման։
«Առնվազն 4 խնդիր կա, որ Նիկոլի մեղքն է ու դավաճանության արդյունքը։ Ես առնվազն քաղաքական իմաստով Նիկոլ Փաշինյանին դիտարկում եմ որպես դավաճան։ Իր բոլոր քայլերի տրամաբանությունը՝ թե՛ պատերազմից առաջ, թե՛ պատերազմի ընթացքում և թե՛ պատերազմից հետո, դավաճանական է։ Անգամ եթե մարդը ապիկար է, տգետ է, ապուշ է, գիժ է, գոնե մեկումեջ ճիշտ քայլեր կաներ։ Իսկ իր գործողությունների ամբողջ ընթացքում նա կայուն տպավորություն է թողնում, որ այս ամենն իր քաղաքական կամքի հետևանքն է»,- ասաց նա։
Ըստ ՀՀԿ-ական գործչի, այժմ ռազմագերիների մասով շոուն շարունակվում է. «Կարծում եմ, որ այնքան ժամանակ, քանի դեռ մեր ռազսմագերիների ծնողները չեն նայում ճշմարտության աչքերին, որ սա իրոք քաղաքական խնդիր է, մենք այդ խնդիրը չենք լուծելու։ Ռազմագերիների թեման Նիկոլ-Ալիև դուետի հերթական արարն է լինելու։ Ես վստահ եմ, որ եթե Հայաստանը թևակոխեց նախընտրական փուլ, ինչ-որ մի քանակի ռազմագերիներ Ալիևը կուղարկի Երևան»։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի «հինգերորդ մեղքին»՝ Արմեն Աշոտյանը նկատեց՝ ռազմագերիներ են հայտնվել Ադրբեջանում նաև եռակողմ հայտարարությունից հետո։
«Այս հարցերը ռազմական հանցագործության մասին հարցեր են։ Պակաս հանցավոր չեն Խծաբերդի հետ կապված հարցերը։ Հիշեցնեմ, որ դեկտեմբեր ամսին հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքներում են գտնվել մեր զինվորները, և Ադրբեջանն այդ ժամանակ մեր զինվորների մի մասին սպանել է, մյուսներին՝ գերեվարել։
Ի՞նչ գործ ունեին մեր զինված ուժերն այդ տարածքում, եթե դա Ադրբեջանինն էր։ Ո՞վ է նրանց այդտեղ ուղարկել։ Եթե դա Ադրբեջանի տարածք չէր, ինչն իրականություն է, ապա ինչո՞ւ ծածկադմփոց արվեց այս ամենը։ Սա պատերազմական հանցագործություն է, որտեղ խառն է նաև Նիկոլի մատը։ Խծաբերդի հետ կապված հարցը պետք է պատասխաններ ստանա»,- շեշտեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Գերիների վերադարձը ռուսական կողմի համար առաջնահերթությունների թվում է․ ՀՀ-ում ՌԴ դեսպան
- Եվրախորհրդարանի պատգամավորների մասնակցությամբ կքննարկվի հայ գերիների վերադարձի հարցը
- «Հեռացեք, որ գերիները վերադառնան, անհետ կորածները գտնվեն, հերոս տղերքի ծնողները գոնե մի փոքր խաղաղվեն»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան